21 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
91987.2 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Բենքսին Բրիսթոլում գրաֆիտի Է նկարել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ
Այլ Լուրեր

Բենքսին Բրիսթոլում գրաֆիտի Է նկարել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Անգլիայի Բրիսթոլ քաղաքում հայտնվել Է բրիտանացի նկարիչ Բենքսիի գրաֆիտին՝ նվիրված Սուրբ Վալենտինի օրվան: Փետրվարի 14-ին գործի լուսանկարը փողոցային նկարիչը զետեղել Է Instagram-ի իր Էջում:

Գրաֆիտիում պատկերված Է ճեղապարսատիկ արձակող աղջիկ: Նրա վերեւում արձակման հետագծով սալյուտ Է կամ պայթյուն հիշեցնող վառ կարմիր բիծ:

Reuters գործակալության տեղեկատվությամբ՝ այն կատարված Է պլաստիկե ծաղիկներով եւ տերեւներով: Բենքսիի գործերը, որն իր ստեղծագործությամբ արծարծում Է սոցիալական անհավասարության եւ իշխանությունների երեսպաշտության հարցեր, մեծ ժողովրդականություն են վայելում: Նկարչին մինչ այժմ հաջողվում Է գաղտնի պահել իր ինքնությունը. ոչ մեկին, բացի նրա ամենամերձավոր օգնականներից, հայտնի չԷ, թե նա ինչ տեսք ունի եւ թե իրականում ինչ Է նրա անունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին