30 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » ԲԸՏՄ-ն կրկնակի ստուգայցերի ընթացքում գրանցել է խախտումների նվազում
Այլ Լուրեր

ԲԸՏՄ-ն կրկնակի ստուգայցերի ընթացքում գրանցել է խախտումների նվազում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները մայրաքաղաքումև մարզերում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում, զբոսավայրերում ընթացել են կրկնակի ստուգայցեր։ Առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակները ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու պահանջների կատարմանը։

Պարբերաբար ընթացող կրկնայցերի արդյունքները փաստում են, որ զգալիորեն նվազել է դիմակները սխալ կրող քաղաքացիների քանակը, բացօթյա տաղավարներումհաճախ հանդիպող մարդկային կուտակումների և սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքերը ևս նվազել են։

Տեսչական մարմնի ներկայացուցիչներըշրջայցերի ընթացքում շարունակում են տրամադրելգործարանային արտադրության բժշկական դիմակներ և հորդորումհետամուտ լինել համաճարակի դեմ ուղղված անվտանգության կանոնների կատարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

Անշարժ հուշարձանների տարածքներում պահպանվել են համաճարակային անվտանգության կանոնները. ԲԸՏՄ

Անի Գրիգորյան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Անի Գրիգորյան

ԲԸՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին