19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99689.6 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Բյուջեն գետնի տակից սարք չէ, որ փողը ոնց ուզես, տպի, տա․ պատգամավորը՝ աջակցություն ակնկալող, բայց հարկ չվճարող գործարարների մասին
Տնտեսություն և Բիզնես

Բյուջեն գետնի տակից սարք չէ, որ փողը ոնց ուզես, տպի, տա․ պատգամավորը՝ աջակցություն ակնկալող, բայց հարկ չվճարող գործարարների մասին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե հարկային համաներում էր պետք անել երկրում արտակարգ դրության հաստատելու ժամանակ, երբ մի շարք գործարարների գործունեություն կասեցվեց։ Ավելին՝ նա NewArmenia.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում տրվել են  հարկային արտոնություններ։

«Հարկ ինչի՞ համար են վճարում՝ եկամտի, շահույթի ու շրջանառության համար, եթե եկամուտ, շահույթ, շրջանառութուն չես ունեցել, ապա հարկ չես վճարում, քիչ ես ունեցել, ուրեմն համապատասխանաբար շատ քիչ ես վճարում, եթե շատ ես ունեցել, ուրեմն պետք է շատ վճարես։ Սկսենք նրանից, որ այն մարդիկ, որոնք ասում են` չկա շահույթ ու եկամուտ, ապա  չեն վճարում հարկ, իսկ եթե շատ աշխատում են, նշանակում է, որ կարանտինն իրենց վրա ազդեցութուն չի գործել»,- ասաց նա։

Պապոյանը բիզնեսին այս ընթացքում տրված արտոնություններից առանձնացրեց ԱԺ արտահերթ ընթացակարգով ընդունած օրենքը՝ կապված շահութահարկի կանխավճարի վճարման փոփոխության հետ։

«Մինչ սա ամեն եռամսյակի համար հաջորդ եռամսյակի 20-ին վճարում  էին՝ ելնելով նախորդ տարվա շահութահարկի վճարման տրամաբանությունից։ Քանի որ անցած տարի բոլորի գործերը լավ էին եղել, ու շահութահարկը շատ էր եղել, նրանք ստիպված էին մեծ գումարներ վճարել, որոնք այս տարվա շրջանառության ու շահույթի համար անտրամաբանական էին։ Մենք ընդունեցինք օրենք, որով կանոնը փոխվեց, ինչպես նաև հետաձգում սահմանվեց, և այստեղ որևէ խնդիր չկա»,- մանրամասնեց Պապոյանը։

Պատգամավորը, խոսելով վարչապետի այն հայտարարության մասին, թե գործարարներն աջակցություն են ակնկալում պետական բյուջեից, բայց ՀԴՄ չեն տրամադրում, հարկերը լիարժեք չեն վճարում, նշեց, թե համակարծիք է, քանի որ բյուջե պիտի գումար գա, որից էլ աջակցություն տրամադրվի խնդիրների ժամանակ։

«Որոշ գործարարներ ՀԴՄ շատ լավ տրամադրում են ու  շատ բարձր մակարդակի հարկեր են վճարում, որոշ գործարարներ էլ, ցավոք, ոչ։ Հիմա վարչապետն այլ բան է ասում, որ գործերդ հիմա վատ են ու եկել ասում ես՝ փող տվեք, տանք, բայց այդ փողը որտեղի՞ց պետք է տանք՝ ձեր երեկվա տված հարկերից։ Բա, եթե հարկ չեք տվել, այսօր գումար ո՞նց տանք։ Բյուջեն գետնի տակից սարք կամ ապարատ չէ, որ փողը ոնց ուզում ես, տպի տա։Ա յսօր բյուջեին փող եմ տալիս, որ վաղը կենսաթոշակառուին թոշակ տան, ուսուցչին՝ աշխատավարձ, 2-րդ օրը՝ գործարարին աջակցություն, 4-րդ օրը՝ նպաստառուին նպաստ և այլն։ Եթե այսօր ես, եկամտային հարկ վճարող մյուս ֆիզիկական անձինք, շահութահարկ վճարող իրավաբանական անձինք  և այլք հարկ չվճարենք, ապա վաղը և մյուս օրն այդ պարտավորությունները բյուջեն չի կարող կատարել»,- ընդգծեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք արտակարգ ռեժիմի պահպանման կանոնների թուլացումը կօգնի՞ շնչել տնտեսությանը, ինչքա՞ն ժամանակ է հարկավոր, որ խնդիրները կարգավորվեն, Գևորգ Պապոյանն ասաց․ «Եվրոպայում կան երկրներ, որոնք 2-րդ եռամսյակի կտրվածքով ավելի քան 20 տոկոս տնտեսական անկում են ունեցել, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, հիմա մեր անկումը շատ ավելի քիչ է։ Աշխարհում չկա պետություն, որտեղ տնտեսական անկում չի եղել, ավելին՝ շատ երկրներում երկնիշ տնտեսական անկում ենք ունեցել, հիմա մենք կանխատեսնում են, որ մեր երկրում տնտեսական անկումը լինելու է նվազագույններից, այսինքն՝ մոտավորապես 3-4 տոկոսի սահմաններում։ Բնականաբար, սրա վերականգնումն էլ, կարծում եմ, կլինի այնքան ժամանակահատվածում, որքանում անկումը տեղի է ունեցել։ Եթե ամեն ինչ լավ ընթացք ունենա, ու տարվա վերջից սկսենք դրական դինամիկայով աշխատել, ապա  2021-ը կլինի աճի տարի»։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Որոշ մարդիկ, որոնք շահարկում են պետական պարտքի ծավալը, նույնիսկ պետական ու արտաքին պարտքն իրարից չեն տարբերում․ Գևորգ Պապոյան

Նատա Հարությունյան

Քաղաքականությունը չի կարող հաղթել բիզնեսին, խնդրին կտրվի ինստիտուցիոնալ լուծում․ պատգամավորը՝ ԵԱՏՄ շուկայում հայկական մթերքն իրացնելու մասին

Սերինե

Ավելի քան 20 մլն դրամ ճանապարհային հարկ պակաս է վճարվել․ «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին