3 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » ԲՀԿ-ն անջատել էր «ռուբիլնիկը» և տժժում էր. «Հրապարակ»
թերթերի տեսություն

ԲՀԿ-ն անջատել էր «ռուբիլնիկը» և տժժում էր. «Հրապարակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հրապարակ» թերթը գրում է.

Կիրակի՝ նույն օրը, երբ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հանրաքվեի մասին որոշումը,  ԲՀԿ ակտիվը «տժժում» էր Աբովյանի մոտակայքում՝ «Հատիս» ռեստորանում։

Աբովյանի ակտիվի և քաղաքական թիմի հանդիպումը որոշել էին նշանավորել քեֆ-ուրախությամբ, քանի որ ԲՀԿ-ում վերջին օրերին կարծես թե «անջատել» են քաղաքական դիրքորոշում հայտնելու «ռուբիլնիկը»։

Միջոցառման ընթացքում էլ չի քննարկվել երկրի թիվ մեկ հարցը՝ սահմանադրական հանրաքվեն, և այդ համատեքստում՝ որտեղ է լինելու ԲՀԿ-ն՝ «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի ճամբարում։ Տեղեկություններ կան, որ ԼՀԿ-ի կոչին էլ՝ եթե ԲՀԿ-ից 10 պատգամավոր աջակցի իրենց, կդիմեն ՍԴ, կտրուկ արձագանքել են՝ մերժելով։

Իսկ հանրաքվեի որոշման սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու համար անհրաժեշտ է 27 ձայն, մինչդեռ ԼՀԿ-ն ունի ընդամենը 17 մանդատ և առանց ԲՀԿ-ի աջակցության չի կարող դիմել ՍԴ:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

ԲՀԿ-ն վստահորեն կգլխավորեր հանրաքվեի «Եսիմի» շտաբը, եթե այդպիսին լիներ. քաղաքագետ

Սերինե

Այսօր պարզ կդառնա՝ ԲՀԿ-ն կձևավորի «ոչ»-ի շտաբ, թե չէ

Diana Amirkhanyan

ԲՀԿ-ականներն այսօր կհավաքվեն «Կանյաչնիում». «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին