25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » ԲՀԿ-ն ուզում է առանձին հանդիպել վարչապետի հետ. «Հրապարակ»
թերթերի տեսություն

ԲՀԿ-ն ուզում է առանձին հանդիպել վարչապետի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Չնայած Նիկոլ Փաշինյանն այս օրերին տարբեր հանդիպումներ է ունենում ընդդիմադիր ուժերի հետ՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական, անգամ իր կողմից մերժված ՀՀԿ-ի հետ է հանդիպել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցանկանում է առանձին հանդիպել Փաշինյանի հետ։

Մի քանի ԲՀԿ-ականներ պաշտոնապես դիմել են վարչապետի գրասենյակ՝ հանդիպում խնդրելով, սակայն որոշ ԲՀԿ-ականներ դեմ են սրան՝ կարծում են, որ առանձին հանդիպման իմաստն ու կարիքը չկա։ Կառավարությունից, սակայն, մի քանի օր է՝ անպատասխան են թողել ԲՀԿ-ականների դիմումը՝ առանձին հանդիպում կազմակերպելու վարչապետի հետ։

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չհերքեց, որ ցանկանում են առանձին հանդիպել վարչապետի հետ։ «Այո, դիմել ենք, սակայն առայժմ պատասխան չենք ստացել»։

Թե ինչու են ուզում հանդիպել, Աբովյանն ասաց՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները մինչ օրս չեն ստացել։ «Տեղեկությունները տարբեր խողովակներից են ստացվում, մենք ուզում ենք հենց գլխից տեղեկություններ ստանանք, որ ըստ դրա՝ անենք թե՛ մեր եզրակացությունները, թե՛ առաջարկները»,- ասաց նա։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին