-2 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115568 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » ԲՀԿ-ն չի կարողանում առանձին հանդիպել վարչապետի հետ. դատարանն այսօր կքննի Ծառուկյանի ազատման հարցը
Իրավունք

ԲՀԿ-ն չի կարողանում առանձին հանդիպել վարչապետի հետ. դատարանն այսօր կքննի Ծառուկյանի ազատման հարցը

ԲՀԿ-ն պաշտոնական նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպման խնդրանքով, սակայն դեռ պաշտոնական պատասխան չի ստացել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ հավելելով, որ ակնկալում են որքան հնարավոր է՝ շուտ արձագանք ստանալ. «Որովհետև այն զարգացումների առիթվ, որոնք տեղի են ունենում Արցախի շուրջ, մենք ունենք բազմաթիվ հարցեր»: Մեր հստակեցմանը, թե Գագիկ Ծառուկյանի ազատ արձակո՞ւմն է լինելու հիմնական օրակագը, Աբովյանը պատախանեց. «Ոչ, մենք նշել ենք նամակում, որ  Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների առթիվ այս պահին առաջանում են բազմաթիվ հարցեր: Լինելով ամենամեծ ընդդիմադիր ուժը` կարծում եմ՝ բնական է, որ մենք ցանկանում ենք տեղեկացված լինել: Մենք միշտ բարձրացրել ենք և բարձրացնելու են Ծառուկյանի ազատ արձակման հարցը»: 

Հարցին, թե արդյոք վերջին օրերին վարչապետի հետ 2 ընդհանուր հանդիպումների ժամանակ իրենց հուզող հարցերը չեն բարձրացրել, Աբովյանն ասաց. «Մեր հարցերը բարձրացրել ենք, սակայն ընդհանուր հանդիպումները այլ ֆորմատ են»: 

Նշենք, որ այսօր դատարանը քննելու է գրավի դիմաց Ծառուկյանին ազատ արձակելու առաջարկությունը:  

NewArmenia.am-ի հարցին, թե ԲՀԿ դիմումին պատասխան լինելո՞ւ է, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը պատասխանեց. «Այս պահին նման տեղեկություն չունեմ: Միաժամանակ ասեմ, որ նախորդ ԱԽ նիստին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արման Աբովյանը ներկա է գտնվել: Առանձին հանդիպման մասին որեւէ բան չեմ կարող այս պահին ասել»:

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին