18 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են առաջին կիսամյակում կատարված աշխատանքները
Այլ Լուրեր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն 2020 թվականի օգոստոսի 14-ին այցելել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, հանդիպումը նախաձեռնել էր տեսչական մամնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը: Մասնակցում էին Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ՝ Տարոն Հակոբյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Վրեժ Գալոյանը և մի շարք պաշտոնատար անձիք։

Ողջույնի խոսքում Արթուր Ասոյանը շնորհակալություն է հայտնել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված ամենօրյա վերահսկողական գործառույթները պատշաճ կազմակերպելու համար, նաև կարևորել ստուգումների, ուսումնասիրությունների ընթացքում հանդիպող խնդիրների ու խոչընդոտների վերհանումը, գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու մեխանիզմները, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունները։

Գնել Հասրաթյանը ներկայացրել է տեսչական մարմնի 2020 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների, տարեկան գործունեության ծրագրերով նախատեսված միջոցառումների ընթացքն ու ժամանակացույցը, առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները և այլ հաշվետվություններ։

Քննարկվել են ԲԸՏՄ կառավարման խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցեր, դոնոր կազմակերպությունների հետ նախատեսված ծրագրերի ուղղությունները, համագործակցության ռազմավարությունը, բյուջետային ֆինանսավորման մի շարք հարցեր։

Նմանատիպ Հոդվածներ

ԲԸՏՄ-ն վերջին օրերին գրանցել է խախտումների էական նվազում

Նատա Հարությունյան

ԲԸՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացրել Երևանի պատմամշակութային հուշակոթողների տարածքներում

Նատա Հարությունյան

Էքսկուրսիաների, ուխտագնացության ընթացքում խախտվել են հակահամաճարակային անվտագության կանոնները. ԲԸՏՄ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին