29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100947.2 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Բոլորիս ջանքերն արդյունք են տալիս. Արսեն Թորոսյան
Այլ Լուրեր

Բոլորիս ջանքերն արդյունք են տալիս. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ բոլորի ջանքերն արդյունք են տալիս, և Հայաստանում առկա է կայունացման գնացող համաճարակային իրավիճակ: Այդ մասին Թորոսյանը նշեց պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:
«Մենք իրական շանս ունենք, եթե ոչ զրոյացնելու, ապա այնքան նվազեցնելու դեպքերի թիվը, որ կորոնավիրուսն այլևս հանրային առողջապահական խնդիր չլինի», — ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ներկայումս ծանր վիճակում է 300, ծայրահեղ ծանր՝ 68 քաղաքացի, թոքերի օդափոխության սարքերին միացված է 24 քաղաքացի: Նախարարը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ՝ ամենավատ օրերին, ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը հասել էր 650-ի, իսկ թոքերի օդափոխության սարքերին միացված էր 50 քաղաքացի: «Սա կարևոր է նրանով, որ արձանագրվում է մահացության նվազող ցուցանիշ, որը մեր միջոցառումների հիմնական նպատակն էր: Մենք միշտ շեշտում էինք, որ արձանագրված ցանկացած 100 դեպքի պարագայում, անկախ նրանից, թե որքան լավ կբուժենք, ինչքան շուտ կհայտնաբերենք, նշանակելու էր երկու մահ: Բնականաբար ցածր թվերը նշանակելու էին փոքր թվով մահեր: Հույս ունենք, այդ թիվը մի օր հասնելու է զրոյի»,-ընդգծեց նախարարը:

Ներկայումս կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող 20 բուժհաստատությունների թիվը հասցվել է 15-ի: Եվս 2-ը մոտ օրերին կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին:

Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1848 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 170 012 թեստավորում: Մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 770 դեպք:

Նմանատիպ Հոդվածներ

Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախ

Նատա Հարությունյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը

Անի Գրիգորյան

Եթե առաջիկա 1 շաբաթում կորոնավիրուսի թվերն աճի, նշանակում է դպրոցների բացման արդյունքն է․ նախարար (տեսանյութ)

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին