Գլխավոր » Բոլորի համար էլ Արցախը Հայաստան է․ Արցախի ՄԻՊ
Քաղաքականություն

Բոլորի համար էլ Արցախը Հայաստան է․ Արցախի ՄԻՊ

Արտակ Բեգլարյան
հետևեք մեզ նաև Telegram-ում

Ստրասբուրգյան այցի գլխավոր նպատակը չկարգավորված հակամարտությունների տարածքներում մարդու իրավունքների պաշպանության հարցերը ներկայացնելն է։ Այսօր լրագրողների հետ  զրույցում նման տեսակետ հայտնեց Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ ինքը եղել է հիմնական զեկուցողներից մեկը։ Վերջինս պատմեց, որ իր զեկույցի ժամանակ, որտեղ խոսում էր մարդու իրավունքների մասին, ադրբեջանցիները քաղաքական թեմաներով պաստառներ էին բարձրացրել,  ինչն, ըստ Բեգլարյանի ԵԽԽՎ-ում  սադրանք է:

«Այո, միջազգային կառույցների կողմից անտարբերություն նկատելի է, այդ թվում նաև պայմանավորված տարբեր աշխարհաքաղաքական շահերի բախումներով, սակայն ամեն դեպքում դրական միտում նկատել եմ: Մշտադիտարկման այցեր են տեղի ունենալու, քանի որ կա նաև  գիտակցում, որ առանց չճանաչված իշխանությունների հետ ուղիղ կոնտակտի չեն կարող իրենց աշխատանքները, մշտադիտարկումները իրականացնել»,-ասաց Բեգլարյանը։

Բագլարյանի խոսքով՝  Արցախում անհրաժեշտ է առաջ տանել ինստիտուցիոնալ զարգացման կայացման հաջորդ փուլը․ «Ժամանակն է, որ Արցախում ավելի ամրանա քաղաքացիական հանրությունը, այս առումով բավական բացեր կան, գլխավոր պատճառներից մեկը միջազգային մեկուսացումն է»,-շարունակեց նա։

Արցախի ՄԻՊ-ն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանն, ասաց․ «Բոլորի համար էլ Արցախը Հայաստան է, բայց պետք է հասկանալ, թե Հայաստան ասելով ինչ նկատի ունենք։ Միակ տարբերությունն այնն է, որ ՀՀ-ն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն են տարբեր, բայց հայրենիքը, ազգը նույնն է, և բոլորս միասնական պետք է լինենք»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին