29 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83321.6 By Google Analytics 08.07.2020
Գլխավոր » Բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը «ռեստարտի» ենթարկելու․ Նիկոլ Փաշինյան
Այլ Լուրեր

Բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը «ռեստարտի» ենթարկելու․ Նիկոլ Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում հակահամաճարակային վարքագիծը «ռեստարտի» ենթարկելու կարիք է տեսնում։

Այս մասին Փաշինյանն ասաց պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։

«Ի հեճուկս ՀՀ-ում տիրող համաճարակային իրավիճակի, նույնիսկ, սոցիալական ցանցերի շատ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ հակահամաճարակային շարժում սկսելու և վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության պարագայում, բազմաթիվ հայրենակիցներ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում։ Շաբաթ  և կիրակի օրերին մենք ականատես ենք եղել ամառանոցային խնջույքների, զանգվածային ուխտագնացությունների տեսարանների։ Ի հեճուկս այն բանի, որ բազմաթիվ կազմակերպությունների կողմից արված են սոցիալական հեռավորություն պահելու գծանշումներ, դրանք չեն օգտագործվում»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ ինքը որևէ մեկին ամենևին չի մեղադրում։

Վարչապետը հարկ համարեց ընդգծել, որ Հայաստանում հաստատված դեպքերի քանակը ցույց է տալիս, որ առանց բացառության՝ բոլորն, այդ թվում հենց ինքը, որքան կարողացել են քամահրական վերաբերմունք են ցուցաբերել հակահամաճարակային կանոնների վերաբերյալ։

 «Քանի որ այս երևույթը նման մասշտաբներ է ստացել մեր երկում, կարծում եմ, որ բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը «ռեստարտի» ենթարկելու, հակառակ դեպքում մենք չենք կարողանալու հաղթահարել այս իրավիճակը։ Առաջին հերթին պետական կառավարման մարմինները պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները՝ կլինեն դրանք քաղաքացիներին սպասարկող կենտրոններ, մաքսատներ, վարորդական իրավունք տրամադրող ստորաբաժանում, անձնագրային բաժիններ, առողջապահական կազմակերպություններ, քննական կենտրոններ, զորակոչման հավաքակայաններ  և այլն։ Պետք է բացառվի առանց դիմակների անձանց՝ այդ տարածքներում գտնվելը և պահպանվի սոցիալական հեռավորությունը»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հանրապետությունում գործող կազմակերպությունները պետք է պարտավորություն ստանձնեն ոչ միայն իրենց, այլև հարակից տարածքներում հերթերի պահպանման համար։

Փաշինյանը շեշտեց, որ այս ճգնաժամի հաղթահարումը կախված է յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքերից։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ, և մենք պետք է բարձրացնենք քաղաքացիների գիտակցությունը․ Նիկոլ Փաշինյան

Սերինե

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին

Սերինե

Իրավիճակի հաղթահարումը տեսնում ենք քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյունքում. վարչապետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին