36 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91036.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Բոլոր նորակոչիկները պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն
Սոցիալական

Բոլոր նորակոչիկները պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից և համապատասխան բուժզննությունից, ինչպես նախկինում, հիմա էլ պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։

Սա հնարավորություն է տալիս հայտնաբերելու թոքերում հնարավոր ախտաբանական անգամ աննշան փոփոխությունները վաղ փուլում և կորոնավիրուսային թեստավորման շրջանակներում ևս մեկ կարևոր կանխարգելիչ միջոցառում է։

Թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտության ընթացքում ի հայտ եկած անգամ չնչին կասկածի դեպքում զինակոչիկը ստուգվում է ռենտգեն սկանավորման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև hամակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման մեթոդով։

Զորակոչի երկու ամիսների ընթացքում կենտրոնական հավաքակայանում ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն կանցնեն և կթեստավորվեն հազարավոր զորակոչիկներ։

COVID-19 հակամարմինների հայտնաբերման դեպքում զորակոչիկը կթեստավորվի նաև ՊՇՌ մեթոդով՝ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում ՌԴ-ից ՀՀ տեղափոխված կորոնավիրուսային վարակի ախտորոշման շարժական լաբորատորիայում։

Բազմաշերտ հետազոտությունը հնարավորություն է տալիս, որպեսզի բանակ զորակոչվեն կասկածելի ախտանշաններ չունեցող և բացառապես առողջ նորակոչիկներ:

Նմանատիպ Հոդվածներ

Գավառից եւ Վարդենիսից Հայոց բանակ մեկնեցին նորակոչիկների հերթական խմբերը

Սերինե

Գեղարքունիքից բանակ ճանապարհվեց նորակոչիկների առաջին խումբը

Սերինե

Զինված ուժերը կհամալրվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ նորակոչիկներով

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին