23 C
Yerevan
26 Մայիսի, 2020
69210.6 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Բոլոր տվյալները ենթակա են լինելու ոչնչացման՝ արտակարգ դրության ավարտից հետո. Ռուստամ Բադասյան
Իրավունք

Բոլոր տվյալները ենթակա են լինելու ոչնչացման՝ արտակարգ դրության ավարտից հետո. Ռուստամ Բադասյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հետևել եմ սոցցանցերի քննարկումներին և կարելի է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավունքներին ու ազատություններին, և ուրախալի փաստ է, որ պատրաստ չեն զիջել որևէ իրավունք և ազատություն, եթե պատշաճ բացատրություններ չեն ներկայացվում, թե ինչու է անհրաժեշտ թեկուզ համաճարակի հիմքում թեկուզ արտակարգ դրության ընթացքում այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակել»,- ԱԺ արտահերթ նիստում՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու։ Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում և մշակվում։ Օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղում են մեկ միասնական բազայում՝ բոլորս համաճարակի դեմ պայքարի համար։ Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման՝ արտակարգ դրության ավատից հետո։ Այսինքն՝ ոչ միայն անձնավորված, այլև ապաանձնավորված տվյալները։ Այս ամենը չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, կարևոր է միայն զանգի կատարման և տեղակայման փաստը։

Եթե զանգերից պարզվի, որ վարակակրի հետ հեռախոսազրույց ունեցած անձինք նույն տեղակայման վայրում չեն եղել, այդ անձինք այլևս որևէ հետաքրքրություն չեն ներկայացնի»։ Նախարարի խոսքով՝ մասնագետներն ուսումնասիրել են Իսրայելի, Հարավային Կորեայի և Չինաստանի փորձը համաճարակի դեմ պայքարում և հանգել են այն եզրակացության, որ այս համակարգն է ամենաարդյունավետը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Նախարարը վիճակագրական տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին

Սերինե

Կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք․վարչապետը խնդիր է տեսնում կանոնների պահպանման հետ կապված

Սերինե

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար արդեն հավաքվել է 9,5 մլրդ եվրո

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին