9 C
Yerevan
23 Նոյեմբերի, 2020
115532.8 By Google Analytics 22.11.2020
Գլխավոր » Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններից
Աշխարհ

Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններից

Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցում կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում։

Հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը հրապարակել է ԵՄ պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ Բորելն ու Պոմպեոն ընդգծել են բռնության անհապաղ դադարեցման և հրադադարի հարգման անհրաժեշտությունը։

«Նրանք կոչ ենք արել կողմերին առանց հետաձգման ներգրավվել բովանդակային բանակցություններում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին