15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Բուժաշխատողներն օգտվում են հանրային տրանսպորտից, նրանց անվճար չեն տեղափոխում աշխատավայր․ Հակոբ Կարապետյան
Կարևոր

Բուժաշխատողներն օգտվում են հանրային տրանսպորտից, նրանց անվճար չեն տեղափոխում աշխատավայր․ Հակոբ Կարապետյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Բուժաշխատողներն այլևս օգտվում են հանրային տրանսպորտից։ Այս մասին NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Մեր հարցին արդյոք բուժաշխատողների համար վտանգավոր չէ հանրային տրանսպորտից օգտվելը՝ Կարապետյանն ընգծեց, որ եթե պահպանվում են կանոններն՝ ապա՝ ոչ․ «Իսկ կանոնները պարտադիր են բոլորի համար՝ դիմակ, ձեռնոց կրել, պահպանել սոցիալական հեռավորություն»,-հավելեց նա։

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի սկզբին Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ և ՀՀ պարետի ցուցումի համաձայն համայնքային 70 ավտոբուսներ ամեն օր անվճար՝ դեպի աշխատանքի, այնուհետև բնակավայր էին տեղափոխում շուրջ 1800 բուժաշխատողների։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին