21 Հունվարի, 2020
Գլխավոր » Բույսերի ազգերի կազմակերպությունը 2020թ․ հաստատել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի․ Գեորգի Ավետիսյան
Քաղաքականություն

Բույսերի ազգերի կազմակերպությունը 2020թ․ հաստատել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի․ Գեորգի Ավետիսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Բույսերի ազգերի կազմակերպությունը 2020թ․ հաստատել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Նրա խոսքով՝  դեկտեմբերի 6-ը ընդունված է  համարել բույսերի պաշտպանության օր։ 

Նա նշեց, որ բույսերի առողջության պահպանումը գործունեություն է, որը կանխում է բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների վնասակար օրգանիզմների ներթափանցումը, դրանց դեմ պայքարը, ներառյալ՝ ներմուծման և արտահանման կարգավորումը մի շարք ընթացակարգերի միջոցով, որոնք ուղղված են նոր տարածքներում վնասակար օրգանիզմների տարածման կանխարգելմանը՝ հատկապես միջազգային աևտրի, զբոսաշրջության և պարենային օգնության ուղիներով։ Նա նշեց, որ միջոցառումները նախատեսվում է իրականացնել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի աշխատակազմի (IPPC) հետ համատեղ, ինչպես նաև նախատեսում են ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ու մարզպետարանների աջակցությունը։

Գեորգի Ավետիսյանը ներկայացրեց այն միջոցառումների ցանկը, որը նախատեսված է 2020 թվականին։ Առաջինը՝ հանրային իրազեկում, հանրապետության դպրոցներում բույսերի առողջության վերաբերյալ դասընթացների կազմակերպում, հանրամատչելի (մուլտ) ֆիլմի պատրաստում (օրինակ՝ ինչպես պահել չրեղենը, ընդեղենը և այլն), միջազգային համաժողով, ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստի կազմակերպում և անցկացում Երևանում և այլն։

Խոսելով թունաքիմիկատների մասին՝ Գեորգի Ավետիսյանն ասաց, որ վերահսկողության դաշտի խնդիր կա։ Նա տեղեկացրեց, որ այն թունաքիմիկատները, որոնք մտնում են ՀՀ՝ բոլորը գրանցված են և բոլորը ստուգվում են։

«Մենք ունենք խնդիր թունաքիմիկատներում կողմնակի նյութերի մասով։ Որի վերահսկողությունը որպես այդպիսին  չի արվում, կան իրավական խնդիրներ։ Մենք ունենք խնդիր իրազեկվածության և գրագիտության, ինչն ամենամեծ խնդիրն է, որ օրինակ՝  հարևանս օգտագործել է այս թունաքիմիկատը, ինձ էլ տվեք։ Չկա մասնագիտական մոտեցում։ Մասնագետենր շատ քիչ ունենք և թուսնաքիմիկատների վաճառակետերում պարտավոր են աշխատել մասնագետներ։ Դա էլ իր հերթին առաջացնում է խնդիրներ, եթե չունես պատշաճ պայմաններ դու կարող ես ազդել թունաքիմիկատի հետագա ազդեցության վրա։ Կա անգրագիագիտություն՝ վնասատուների մասին, յուրաքանչյուր վնասատուի սպեցիֆիկությունը պետք է ուսումնասիրել»,-ասաց Գեորգի Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է լոլիկի ցեցի խնդրին, Գեորգի Ավետիսյանն ասաց, որ այս տարի էկոնոմիկայի նախարարությունն ինչ-որ ծրագիր արեց, բայց դա լուծում չի և ավելի համալիր լուծում է պետք։ Վերջինս  տեեղկացրեց, որ Սննդի անվտանգության  տեսչական մարմնի կայքում կա հատուկ լոլիկի ցեցի դեմ պայքարի ծրագիր։

Նմանատիպ Հոդվածներ

Սպանդանոցային մորթն այլընտրանք չունի, շուկայում միայն սպանդանոցային միս է վաճառվելու․ Գեորգի Ավետիսյան

Diana Amirkhanyan

Հայաստանյան մոտեցումները համահունչ են միջազգային չափանիշներին

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին