25 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82396.8 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Բուքիքիոյի հետ նամակագրությունը հրապարակելը փրփուրներից կախվելու Հրայր Թովմասյանի փորձն է․ Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն

Բուքիքիոյի հետ նամակագրությունը հրապարակելը փրփուրներից կախվելու Հրայր Թովմասյանի փորձն է․ Ալեն Սիմոնյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Անտարբեր եմ, դարակազմիկ որևէ բան այդ դիմումի մեջ չեմ տեսնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԲՀԿ, «Հայրենիք», ՀՅԴ կուսակցությունների կողմից գլխավոր դատախազությանը ներկայացրած հանցագործության մասին հաղորդման մասին:

«Դիմումը ներկայացնում էր մարդ, ով, եթե չեմ սխալվում, 2 քրեական գործերով է անցնում: Անլուրջ եմ վերաբերվում դրան»,- ասաց Սիմոնյանը:

Խոսելով Հրայր Թովմասյանին ուղված Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակի մասին` Ալեն Սիմոնյանն ասաց, որ պաշտոնյայի մասնավոր նամակը «կառույցը ներկայացնող նամակ չէ», դա մասնավոր կարծիք է, և պետք չէ դիտարկել այն ամբողջ Վենետիկի հանձնաժողովի անունից։

«Երկու անձի անձնական նամակագրությունը, որը մի կողմը որոշել է հրապարակել, մեզ չի վերաբերում։ Հանձնաժողովը իր կարծիքը հրապարակել է, հետո ՍԴ անդամներից մեկը նամակ է գրել հանձնաժողովի մեկ այլ անդամի ու հրապարակել մի փոքր մաս դրանից։ Հիմա ի՞նչ է՝ Հրայր Թովմասյանի կարծիքը ամբողջ ՍԴ կարծի՞քն է, իհարկե ոչ։ Սա փրփուրներից կախվելու Հրայր Թովմասյանի փորձն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Հրայր Թովմասյանը որոշեց իր իսկ բնորոշմամբ՝ «խրամատը» թողնել Ալվինա Գյուլումյանին ու մեկնել արձակուրդի․ Ալեն Սիմոնյան

Սերինե

«ՍԴ նախկին դատավորները դատարկ հարցազրույցների փոխարեն` լավ կանեն ժամանակն օգտագործեն սենյակներն ազատելու համար»

Սերինե

Քաղաքական դիակների կոնսոլիդացիան չի հետաքրքրում․ Ա․ Սիմոնյանը՝ Ա․ Վանեցյանի, «ՀՅԴ»-ի, «ԲՀԿ»-ի ու Ռ․ Քոչարյանի հնարավոր համագործակցության մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին