-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Բրիտանացի գիտնականները հայտարարել են COVID-19-ի դեմ օքսֆորդյան պատվաստանյութի անվտանգության մասին
Այլ Լուրեր

Բրիտանացի գիտնականները հայտարարել են COVID-19-ի դեմ օքսֆորդյան պատվաստանյութի անվտանգության մասին

Բրիսթոլի համալսարանի մի խումբ հետազոտողներ անկախ ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքում հաստատել են կորոնավիրուսի դեմ Օքսֆորդում մշակված պատվաստանյութի անվտանգությունը եւ ուժեղ իմունային ռեակցիա առաջացնելու կարողությունը։

«COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որն այժմ անցնում Է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, արդեն բուռն թեստավորման Է անցել հանուն որակի եւ անվտանգության բարձրագույն ստանդարտների ապահովման: Այժմ Բրիսթոլի համալսարանի գիտնականների թիմը վերջերս մշակված տեխնոլոգիաներն Է օգտագործել այն բանի համար, որպեսզի լրացուցիչ ստուգի, որ պատվաստանյութն աշխատում Է գենետիկ ծրագրին համապատասխան, որը նրա հիմքում դրվել Է օքսֆորդյան հետազոտողների կողմից: Այս նոր անալիզն Էլ ավելի պարզ ու մանրամասնորեն պարզաբանում Է, թե պատվաստանյութն ինչպես Է հաջողությամբ առաջ բերում ուժեղ իմունային ռեակցիա»,-ասվում Է Բրիսթոլի համալսարանի հաղորդագրության մեջ, որը տնօրինում Է ՌԻԱ Նովոստին:

«Դա կարեւոր հետազոտություն Է, որի արդյունքում մենք կարող ենք հաստատել, որ պատվաստանյութի հիմքում ընկած գենետիկ ծրագիրն այնքան արագ Է մշակվում, որքան դա հնարավոր Է, եւ ճիշտ Է կատարվում՝ ընկնելով մարդու բջջի մեջ»,-հայտարարել Է հետազոտողների խմբի ղեկավար դոկտոր Դեւիդ Մեթյուսը:

Հաղորդագրության մեջ պարզաբանվում Է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը վիրուսային սպիտակուցի Էքսպրեսիայի Է հանգեցնում պատվաստում ստացողների բջիջներում, որի դեմ օրգանիզմը մշակում Է պաշտպանիչ իմունիտետ: Պատվաստանյութը մշակվում Է շիմպանզեի ադենովիրուսային վեկտորների հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 127 հազարից ավելի է

Անի Գրիգորյան

Կորոնավիրուսային իրավիճակը. այսօրվա տվյալները

Նատա Հարությունյան

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին