8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Բրիտանուհին գերել Է ցանցը ստորգետնյա անցումում Լեդի Գագայի հիթի կատարմամբ
Այլ Լուրեր

Բրիտանուհին գերել Է ցանցը ստորգետնյա անցումում Լեդի Գագայի հիթի կատարմամբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Լրագրող Քեւին Ֆրեշուոթերը ցանցում տեսանյութ Է հրապարակել իր առցանց-շոուից, որտեղ պատահական անցորդներին խնդրում Է մի հատված կատարել որեւԷ հայտնի երգից: Մասնակիցներից մեկը գերել Է ցանցը Լեդի Գագայի Shallow հիթի կատարմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լրագրողը բրիտանուհուն խնդրել Է «Աստղ ծնվեց» ֆիլմի գլխավոր երգից մի հատված կատարել հենց ստորգետնյա անցումում: Նա սկզբում շփոթվել Է, բայց հետո հզոր ու գեղեցիկ վոկալ Է ցուցադրել:

Արդյունքում այդ հոլովակը սոցիալական ցանցում հավաքել Է ավելի քան 11 մլն դիտում եւ հազարավոր լայքեր: Ավելի ուշ ԶԼՄ-ները պարզել են, որ առցանց-շոուի մասնակցուհին պրոֆեսիոնալ երգչուհի եւ երգերի հեղինակ Շառլոտա Օբերին Է:

Որպես կանոն նա կատարում Է ամենատարբեր ժանրերի կոմպոզիցիաներ՝ սկսած ջազայիններից եւ ավարտած ժամանակակից փոփ-երաժիշտների, այդ թվում՝ Ռիհաննայի ու Բեյոնսեի երգերի քավերներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին