21 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 31.05.2020
Գլխավոր » Գագարինի մանկապարտեզը համալրվել է նոր խաղամիջոցներով
Այլ Լուրեր

Գագարինի մանկապարտեզը համալրվել է նոր խաղամիջոցներով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սեւան համայնքի Գագարին ավանի մակապարտեզը Սեւանի համայքնապետարանի եւ «Ֆոքըս օն չիլդրեն նաու» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի  համագործակցության արդյունքում համալրվել է նոր խաղամիջոցներով:

Ինչպես տեղեկացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, Գագարինի մանկապարտեզի փոքրիկներն այսուհետ իրենց բակային ժամանցը կանցկացնեն նոր խաղամիջոցներով, որոնք «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հերթական նվերներն են:

«Համագործակցելով Սեւանի համայնքապետարանի հետ, գույքագրելով համայնքի մանկապարտեզներում առկա կարիքները` ծրագրերի ղեկավար Անահիտ Քալանթարյանը երկու ամիս առաջ համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ քննարկեց հերթական նախաձեռնությունը: Նախաձեռնության իրականացման համար Սեւան համայնքը եւս ունի իր ներդրումը, եւ այսօր Գագարինի մանկապարտեզը համալրվեց յոթ անուն խաղամիջոցներով, որոնք առավել հետաքրքիր, անվտանգ ու հարմարավետ կդարձնեն գագարինցի փոքրիկների ազատ ժամանցը»,-ընդգծեց Արմինե Ղուկասյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին