15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Գագիկ Ծառուկյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել
Այլ Լուրեր

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա հայտնեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 13։30-ին։

Ներկայացնելով միջնորդության հիմքերը՝ Երեմ Սարգսյանն ասաց, որ ինչ-որ շրջանակների կողմից որոշվել է վճռաբեկ բողոքները սեղմ ժամկետներում մերժել և գործը մուտքագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի գործի մուտքագրումը համապատասխանի Կենտրոն նստավայրի հերթապահության ժամանակահատվածին, որտեղ էլ նախապես որոշված կարգով դատական գործը պետք է մակագրվեր դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով էլ արագ կարգով պետք է քննի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացնի։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ հունիսի 21-ին մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել է և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդություններին:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել կուսակցության ղեկավար կազմը և կուսակցության անդամներ:

Նմանատիպ Հոդվածներ

Վերաքննիչ դատարանն արդեն երկրորդ անգամ անընդունելի է համարում Գ. Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նրա պաշտպանական թիմի ներկայացրած փաստարկները. Դատախազի խորհրդական

Նատա Հարությունյան

Իշխանության երեք ճյուղերն առանձին են գործում, դատավոր Մ.Մարտիրոսյանն իր խղճի առաջ որոշում է կայացրել. Ենգիբարյան

Անի Գրիգորյան

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 23:00-ին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին