7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54087 By Google Analytics
Գլխավոր » «Գազպրոմ Արմենիան» որոշել է, որ մինչև ապրիլի 14-ը բնակիչների գազը չի անջատի, բայց որոշ մարզերում անջատումներ կան
Իրավունք

«Գազպրոմ Արմենիան» որոշել է, որ մինչև ապրիլի 14-ը բնակիչների գազը չի անջատի, բայց որոշ մարզերում անջատումներ կան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կոմունալ վարձավճարները չվճարելու դեպքում անջատումներ չեն լինի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր տեսանյութ է տեղադրել, որում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչն այսօր նկարահանել է, թե ինչպես են գազի տեսուչներն իր գազն անջատում՝ չվճարած պարտքի դիմաց: Ընդ որում, բնակիչը պնդում է, որ ինքը նախորդ ամիսներին պարտաճանաչ վճարել է:

«Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի պատասխանատու Միխայիլ Հարությունյանը NewArmenia.am-ի հարցին, թե ինչպե՞ս կբացատրի դա, ապօրինի՞ են անջատումները, ձեռնպահ մնաց հստակեցումից՝ հավելելով, որ իրենց պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. «Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ ստեղծված իրավիճակը խոչընդոտող ֆորս մաժոր է ճանաչվել մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը՝ ս.թ. ապրիլի 14-ը, ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից»:

Ասել է թե՝ բնակիչները կարող են չվճարել սպառած գազի դիմաց մինչև արտակարգ դրության ավարտը և պահանջել, որ տեսուչները չկտրեն իրենց գազը, քանի որ դա հակասում է «Գազպրոմի» որոշմանը: Սակայն արտակարգ դրության ավարտի հենց հաջորդ օրը նրանց գազը կկտրեն, եթե վճարում չանեն, ընդ որում՝ արդեն երկու ամսվա սպառած գազի դիմաց:

Նշենք, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակի արդյունքում քաղաքացիներից շատերը կոմունալ վարձերը վճարելու անհնարինության խնդրի առաջ են:

Գազն անջատում են… Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի 7/28 հասցեում:

Gepostet von Edmon Marukyan am Donnerstag, 26. März 2020

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին