15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Գայլերը Հայկանուշ Մելքոնյանի անասնապահական տնտեսությանը պատճառել են շուրջ 5 միլիոն դրամի վնաս
Այլ Լուրեր

Գայլերը Հայկանուշ Մելքոնյանի անասնապահական տնտեսությանը պատճառել են շուրջ 5 միլիոն դրամի վնաս

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում մայիսի 15-ի գիշերը գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Հայկանուշ Մելքոնյանին պատկանող  122 գլուխ ոչխարներն ու գառները, եւս 15-ին էլ վիրավորել, ինչի արդյունքում տնտեսությանը պատճառվել է շուրջ 5 միլիոն դրամի վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, Նորակերտի համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովի  կազմված ակտն արդեն ուղարկվել է Գեղարքունիքի մարզպետարան:

«Հանձնաժողովը հաշվարկել է անասնապահական տնտեսությանը պատճառված վնասի չափը, որը կազմել է շուրջ 5 միլիոն դրամ:Համապատասխան ակտն արդեն ուղարկվել է Գեղարքունիքի մարզպետարան:Պատճառված վնասը վերականգնելու համար Նորակերտի համայնքապետարանը կօգնի իր հնարավորությունների սահմաններում: Բնական է, որ մեր միջոցներն անբավարար են՝ նման չափի օժանդակություն հատկացնելու կամ կրած վնասը լրիվ փոխհատուցելու համար: Մնում է սպասել, թե ինչ կարգի աջակցություն կտրամադրի կառավարությունը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: Գեղարքունիքի մարզպտարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի տեղեկացմամբ՝ Նորակերտի համայնքապետարանից ուղարկված ակտն արդեն մուտքագրված է մարզպետարանում եւ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին