6 C
Yerevan
4 Դեկտեմբերի, 2020
118080 By Google Analytics 03.12.2020
Գլխավոր » Գավառում դպրոցի նորակառույց շենքը պատրաստ է շահագործման
Այլ Լուրեր

Գավառում դպրոցի նորակառույց շենքը պատրաստ է շահագործման

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենք` ծանոթանալու շինարարական աշխատանքների ավարտական փուլին եւ շենքի շահագործման հանձնելու հետ կապված խնդիրներին: Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերության տնօրեն Դավիթ Եսայանը, դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերից եւ շահագործման պատրաստ կլինի 2020 թվականի ուսումնական տարվա սկզբից: Դպրոցը կառուցվել  է նախկին վթարային շենքի տեղում, որը քանդվել է հիմքից: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որը հատկացվել է պետական միջոցներից: «Շինարարական աշխատանքներն ընթացել  են ծրագրվածին համապատասխան, առանց խանգարող հանգամանքների: Հինգ մասնաշենքերի  կառուցումն այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտված է: Շինարարության մեջ օգտագործել ենք մինչեւ 580 տոննա երկաթյա ամրաններ, ինչը հիմք է տալիս համոզված ասելու, որ դպրոցը կառուցված է սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան: Ամբողջությամբ ապահովված է որակյալ շինարարություն: Այս պահին մնում է կարգավորել հանձնընդունելության հետ կապված խնդիրները, որից հետո   525 տեղանոց եւ արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենքը շահագործման կհանձնվի  այս ուսումնական տարվա սկզբից»,-ներկայացրեց  Դավիթ Եսայանը: 

Մարզպետը շրջեց դպրոցի մասնաշենքերում, ներկայացրեց իր դիտարկումները, ապա պատվիրատու եւ շինարարությունն իրականացնող կազմակերպությունների եւ դպրոցի տնօրենի հետ քննարկեց շենքի շահագործման  հանձնման հետ կապված որոշակի հարցեր: «Ամեն ինչ պետք է անենք, որ նորակառույց դպրոց հաճախել ցանկացող բոլոր առաջին դասարանցիները  սեպտեմբերի 1-ին կարողանան օգտվել այդ հնարավորությունից եւ ստիպված չլինեն ընտրել իրենց բնակության վայրից ավելի հեռու գտնվող դպրոցներ։ Դրա համար շենքը պետք է որքան հնարավոր է շուտ հանձնվի շահագործման, որպեսզի դպրոցը հասցնի ստանալ սեփականության իրավունքի վկայական, որի հիման վրա դիմի ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝  նոր լիցենզիա ստանալու համար, որն էլ  թույլ կտա`  ավելի շատ թվով առաջին դասարանցիներ ընդունելու դպրոց»,-նշեց Գնել Սանոսյանը։ 
Կողմերը մարզպետին ներկայացրին շենքի շահագործման հետ կապված որոշ հարցեր, որոնց լուծմանը  մարզպետը խոստացավ ցուցաբերել անհրաժեշտ  աջակցություն:

Նմանատիպ Հոդվածներ

Գավառ քաղաքի յոթ փողոցում կկառուցվի լուսավորության ցանց

Սերինե

Հայտնի է, թե ում կրակոցներից են սպանվել ապրիլին Գավառում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները

Սերինե

Քննիչը ներկայացրեց ապրիլին Գավառում տեղի ունեցած միջադեպի նախապատմությունն ու գործի ընթացքը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին