27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92035.2 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Գավառ քաղաքի յոթ փողոցում կկառուցվի լուսավորության ցանց
Սոցիալական

Գավառ քաղաքի յոթ փողոցում կկառուցվի լուսավորության ցանց

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գավառ քաղաքի Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան եղբայրների, Կահիրեի, Գ. Նարեկացի փողոցներում եւ Ազատություն փողոցի 2-րդ նրբանցքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կկառուցվի լուսավորության ցանց, կկատարվի կենտրոնական հրապարակի լուսասյուների տեղափոխություն:

Ինչպես տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 704 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 23 միլիոն 222 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 15 միլիոն 482 հազարը՝ Գավառի համայնքապետարանը:

Գավառի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ կառուցվում է շուրջ 5 200 մետր երկարությամբ լուսավորության ցանց: Վերոնշյալ փողոցներում տեղադրվելու է 171 լուսատու՝ ԼԵԴ համակարգով:

«Այս ծրագրի իրականացման արդյունքում որոշակիորեն կընդլայնվի քաղաքի լուսավորության ցանցը, որն այժմ կազմում է շուրջ 65 տոկոս: Ծրագրի շահառու կլինեն մոտ 1 300 տնտեսություն՝ 4 500 բնակչությամբ: Վերոնշյալ փողոցները կունենան ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուսավորություն, որը երեկոյան ժամերին կնպաստի բնակչության անվտանգ տեղաշարժին: Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է»,- նշեցին քաղաքապետարանում:

Նմանատիպ Հոդվածներ

Գավառում դպրոցի նորակառույց շենքը պատրաստ է շահագործման

Նատա Հարությունյան

Արդիականացվել է Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի լուսավորության ցանցը

Անի Գրիգորյան

Հայտնի է, թե ում կրակոցներից են սպանվել ապրիլին Գավառում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին