1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116403.2 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Գարեգին Բ-ն ցավակցել է Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին
Այլ Լուրեր

Գարեգին Բ-ն ցավակցել է Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և հարազատներին:

«Մեր վշտակցությունն ենք բերում Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Թող Աստված խաղաղության մեջ հանգչեցնի նրանց հոգիները»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցական ուղերձում:

Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Boeing-737 ինքնաթիռը:

IRNA գործակալության տվյալներով ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: 

Իրանում ՀՀ դեսպանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ հարցում են ուղարկել ԻԻՀ արտաքին գործերի նախարարություն` ճշտելու, թե արդյոք ինքնաթիռում գտնվել են ՀՀ քաղաքացիներ:

Fars գործակալության տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը Իմամ Խոմեյնի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն չեն հաստատում Իրանում գտնվող հայ զինվորների մասին լուրերը. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Նատա Հարությունյան

Ղարաբաղ է մեկնել ռուսական խաղաղապահների 15-րդ ինքնաթիռը

Անի Գրիգորյան

Իրանը թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը չի հանդուրժելու. ԻԻՀ ԶՈՒ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին