Գլխավոր » Գարիկ Սարգսյանի դեմ քրեական գործ չի հարուցի․ ՀՔԾ-ն մերժել է Նորաշեն համայնքի ղեկավարի դիմումն՝ ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի
Իրավունք

Գարիկ Սարգսյանի դեմ քրեական գործ չի հարուցի․ ՀՔԾ-ն մերժել է Նորաշեն համայնքի ղեկավարի դիմումն՝ ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ քրեական գործ չի հարուցվի՝ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորություններն այլևս չկատարող Նորայր Գրիգորյանի դիմումը։ Լուրը NewArmenia.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Դիմումի հիման վրա նյութեր էին նախապատրաստվել, սակայն ընթացքում մերժվել է քրեական գործ հարուցելը»,- պարզաբանեց նա։

Մերժման հիմքում ընկած է հանցակազմի բացակայությունը։

Սակայն  սա միակ դիմումը չէ ընդդեմ Արարատի մարզպետի, քանի որ վարչական դատարանը վարույթ է ընդունել Նորայր Գրիգորյանի հայցը: Նա պահանջում է անվավեր ճանաչել Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 2019 թ. սեպտեմբեի 10-ի արձանագրությունը, որպես ածանցյալ պահանջ՝ վերացնել  ՀՀ Արարատի մարզպետի  սեպտեմբերի 27-ի թիվ ՄԿ-220-2019 կարգադրությունը: Որպես երրորդ անձ ներգրավվել է ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Այս գործով առաջին դատական նիստը կլինի փետրվարի 4-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ Արարատի մարզպետի  սեպտեմբերի 27-ի կարգադրությամբ Արտակ Հարությունյանը նշանակվել է Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Նշենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդում լինելու ընթացքում որոշում է կայացրել կասեցնել նրա լիազորությունները։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին