13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » ԳԴՀ-ի ԱԳ նախարարը հրաժարվել Է Թուրքիա այցից Միջերկրականում նրա գործողությունների պատճառով
Այլ Լուրեր

ԳԴՀ-ի ԱԳ նախարարը հրաժարվել Է Թուրքիա այցից Միջերկրականում նրա գործողությունների պատճառով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը հայտնել Է, որ հրաժարվել Է ընթացիկ շաբաթում Թուրքիա այցից Արեւելյան Միջերկրականում Անկարայի գործողությունների լույսով: «Շաբաթվա սկզբին կրկին ուղարկելով Oruc Reis նավը (Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ սեյսմիկ հետախուզության)՝ Թուրքիան լրջորեն փչացրեց վստահության այն մթնոլորտը, որը մենք նախկինում ջանադրությամբ ստեղծել Էինք»,- հոկտեմբերի 17-ին ասել Է Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորմանը տված հարցազրույցում։

«Այդ պատճառով ես ընթացիկ շաբաթում ձեռնպահ մնացի Ակարա պլանավորված այցից»,- հայտնել Է նա: Հունաստանը եւ Կիպրոսը մի քանի ամիս Եվրախորհրդից ակտիվորեն պահանջում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ Միջերկրական ծովում նրա գործողությունների պատճառով: Հունաստանն այս ամռանը համաձայնագրեր Է կնքել Իտալիայի եւ Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանագծման շուրջը, որոնք հավաստում են Հունաստանի կղզիների՝ ծովային ափամերձ ծաղաղուտի եւ բացառիկ տնտեսական գոտու իրավունքը: Անկարան հայտարարել Է, թե չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, եւ սեյսմիկ հետախուզության համար Oruc Reis հետազոտական նավը՝ ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկել Է Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ՝ Կաստելորիզո կղզու մերձակայք:

Ի պատասխան Հունաստանը մարտական պատրաստության վիճակի Է բերել իր զինված ուժերը եւ հայտարարել, որ կպաշտպանի իր սուվերեն իրավունքները: Սեպտեմբերի 13-ին նավը վերադարձել Է Թուրքիայի Անթալիա նավահանգիստ՝ պլանային տեխնիկական զննության համար, սակայն Թուրքիան հայտարարել Է, թե Միջերկրական ծովում սեյսմիկ հետախուզությունը կշարունակվի: Վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 12-ին Oruc Reis նավը վերստին ծով Է դուրս եկել Անթալիայի նավահանգստից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Ժամանակավորապես կդադարեցվի Թուրքիայում ԱՄՆ առաքելության կառույցների կողմից վիզաների տրամադրումը

Նատա Հարությունյան

Սենատոր Մենենդեսն Ադրբեջանին և Թուրքիային սպառազինությունների վաճառքը դադարեցնելու բանաձևեր է ներկայացրել

Անի Գրիգորյան

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամներն Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ են տեսնում

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին