36 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91036.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » ԳԴՀ-ի կառավարությունն առանց մեկնաբանությունների Է թողել Թրամփի հաղորդումը Գերմանիայի եւ ՌԴ-ի մասին
Աշխարհ

ԳԴՀ-ի կառավարությունն առանց մեկնաբանությունների Է թողել Թրամփի հաղորդումը Գերմանիայի եւ ՌԴ-ի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գերմանիայի նախարարների կաբինետը չի արձագանքի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կշտամբանքներին, որոնք արվել են Twitter-ի միջոցով, Էներգտիկայի ոլորտում Մոսկվայի եւ Բեռլինի հարաբերությունների վերաբերյալ: Հուլիսի 30-ին այդ մասին հայտնել Է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Խնդրում ենք ըմբռնումով վերաբերվել, որ մենք չենք մեկնաբանում ԱՄՆ-ի նախագահի այդ թվիթը»,- նշել են նախարարների կաբինետում: Ավելի վաղ Թրամփը գրել Էր, որ «Գերմանիան Ռուսաստանին տարեկան միլիարդավոր դոլարներ Է վճարում Էներգիայի համար», բայց ԱՄՆ-ը միեւնույն Է «պետք Է պաշտպանի Գերանիային Ռուսաստանից»:

Ըստ որում նա վերստին Բեռլինին կշտամբել Է, որ Գերմանիան, իր կարծիքով, բավականաչափ միջոցներ չի ծախսում ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության օժանդակման համար: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հուլիսի 29-ին հայտարարել Է Գերմանիայից 11,9 հազար ամերիկացի զինծառայողների դուրսբերման մասին. 6,4 հազարը կմեկնի հայրենիք, շուրջ 5,6 հազարը կվերաբաշխվի Իտալիայում եւ Բելգիայում: Ըստ որում Գերմանիայում կմնա առավելագույնը 25 հազար զինվորական:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին