19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108211.2 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքն ունեցավ նոր կոմբայն
Այլ Լուրեր

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքն ունեցավ նոր կոմբայն

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ  համայնքն ադեն նոր կոմբայն ունի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Ճամբարակ խոշորացված  համայնքի ղեկավարի տեղակալ  Ռոբերտ Օհանյանը, գերմանական արտադրության  «Կլաաս Դոմինատոր -130»  մակնիշի հացահատիկահավաք կոմբայնը ձեռք է բերվել Ճամբարակ համայնքի 2020-2030 թվականների լիզինգային ծրագրի  շրջանակում:

Համայնքը կոմբայնի ձեռքբերման համար առաջիկա 10 տարիների ընթացքում  ներդնելու  է 42․9 միլիոն դրամ: 2020 թվականի առաջին կանխավճարը կամ ընդհանուր գումարի 20 տոկոսը  ՝ 8 միլիոն 580 հազար  դրամի չափով  վճարվել  է «Դիակոնիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից: «Կոմբայնը կնպաստի համայնքում  հողագործության զարգացմանը՝ բարձրացնելով բերքահավաքի արդյունավետ կազմակերպումը, որն էլ իր հերթին կնպաստի մշակվող հողատարածքների ընդլայնմանը։Նոր  կոմբայնից  զատ՝  Ճամբարակ  համայնքն  ունի  նաեւ   հին, սակայն   աշխատունակ   երկու կոմբայն, որոնք  անցյալ  տարի, նորոգումից հետո, հավաքել են Ճամբարակ  համայնքի հացահատիկի արտերի բերքը:
 

Ճամբարակ համայնքում այս տարվա դրությամբ հացահատիկի մշակմամբ է զբաղվում մոտ 200 տնտեսություն: Ցանվել է շուրջ  387   հեկտար հացահատիկ, որից 153 հեկտարը կազմում են աշնանացան ցորենի արտերը: Հացահատիկի բերքահավաքը կշարունակվի  մինչեւ սեպտեմբերի երրորդ տասնօրյակը:

 Եղած տեխնիկական միջոցները բավարար են՝ բերքահավաքը ժամանակին ավարտելու համար»,-ներկայացրեց Ռոբերտ Օհանյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Գեղարքունիքում մեղրաքամն ընթանում է նկատելի ցածր արդյունքներով

Նատա Հարությունյան

Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով իրականացվում է ճանապարհաշինական հերթական խոշոր ծրագիրը

Անի Գրիգորյան

«Սևանը հենց լողալու տեղ է»․ լողի ֆեդերացիայի նախագահի պատասխանը, թե ինչու Գեղարքունիքում չկա լողավազան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին