17 C
Yerevan
27 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Գեղարքունիքի մարզում կատարվել է 2 200 հեկտար գարնանացան
Տնտեսություն և Բիզնես

Գեղարքունիքի մարզում կատարվել է 2 200 հեկտար գարնանացան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կատարվել է շուրջ 2 200 հեկտար գարնանացան:

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, գարնանացանը մարզում մեկնարկել է մարտի երրորդ տասնօրյակի ընթացքում: «Մոտ 1 000 հա գարնանացան արդեն կատարվել է Գեղամասար համայնքում, 300 հա՝ Մեծ Մասրիկում, 250 հա՝ Գավառում, 200 հա՝ Լիճքում, 100 հա՝ Շողակաթում, 20 հա՝ Ճամբարակում:

Մնացած հեկտարները, արդեն քիչ ծավալներով, բաշխվում են այլ համայնքների վրա: Եղանակային պայմանները բարենպաստ են գարնանացանի համար, տեխնիկան եւ սերմացուն՝ բավարար: Ցանքն այժմ ընթանում է ցածրադիր գոտիներում: Հիմնականում ցանվում են գարի եւ բազմամյա խոտաբույսեր: Ապրիլ-մայիսի ընթացքում կկատարվի նաեւ կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանք: Առանձին համայնքների տնտեսություններում փորձնական կարգով կմշակվի սիսեռ, ոլոռ, հնդկաձավար»,-նշեց Մարտին Պետրոսյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվելու 1 նոր դեպք է հաստատվել

Աշխեն

Գեղարքունիքում ձմեռը վերադարձել է

Աշխեն

Գեղարքունիքում փետրվարին ծնված աղջիկները թվով գերազանցել են տղաներին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին