6 C
Yerevan
4 Դեկտեմբերի, 2020
118076.8 By Google Analytics 03.12.2020
Գլխավոր » Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով իրականացվում է ճանապարհաշինական հերթական խոշոր ծրագիրը
Այլ Լուրեր

Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով իրականացվում է ճանապարհաշինական հերթական խոշոր ծրագիրը

Օգոստոսի առաջին օրերից    Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Երանոս-Հայրավանք հատվածի 25,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի  քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 1 միլիարդ 510 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 944 միլիոն 990 հազար դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է  «ԱԱԲ Պրոյեկտ» կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում  նախատեսվում է իրականացնել գոյություն ունեցող ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի եւ միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

«Ասֆալտբետոնյա վերին շերտի տեղադրումը կկազմի 226 հազար 757 քառակուսի մետր: Եվս 1611 քառակուսի մետր մակերես  կասֆալտապատվի մուտքերում եւ իջատեղերում: Միջին նորոգման ենթարկվող ճանապարհահատվածի ողջ երկարությամբ կտեղադրվեն ճանապարհային երթեւեկության նշաններ, կկատարվի գծանշում: Ճանապարհաշինական հերթական խոշոր  ծրագրի իրականացումը  ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, քանի որ այն մեր մարզը կապում է մի կողմից Իրանի Հանրապետության, մյուս կողմից՝ Արցախի հետ: Ֆրեզման ու հեռացման ենթակա ասֆալտբետոնյա հին շերտը, մոտ 10 հազար խորանարդ մետր ծավալով,  կտրամադրվի համայնքներին՝ երկրորդական փողոցներում հարթեցման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքն ունեցավ նոր կոմբայն

Անի Գրիգորյան

Գեղարքունիքում մեղրաքամն ընթանում է նկատելի ցածր արդյունքներով

Նատա Հարությունյան

«Սևանը հենց լողալու տեղ է»․ լողի ֆեդերացիայի նախագահի պատասխանը, թե ինչու Գեղարքունիքում չկա լողավազան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին