36 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91036.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Գեղարքունիքի մարզպետը Գավառի ԲԿ-ում ծանոթացավ ձեռք բերված նորագույն սարքավորումներին
Այլ Լուրեր

Գեղարքունիքի մարզպետը Գավառի ԲԿ-ում ծանոթացավ ձեռք բերված նորագույն սարքավորումներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վերջերս Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում, ինչի արդյունքում այստեղ բարձրացել է բուժսպասարկման որակը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուլիսի 27-ին աշխատանքային այցով Գավառի բժշկական կենտրոն այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, որի ընթացքում  «Գավառի ԲԿ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Կարապետյանը ներկայացրեց նորագույն սարքավորումների  գործածության մանրամասները եւ նշանակությունը: «Հեմոդիալիզի բաժանմունքի համար ձեռք է բերվել նոր հեմոդիալիզի ապարատ: Այն շատ կարեւոր էր մեր հաստատությունում բուժում ստացողների համար, քանի որ հին սարքավորումները մաշված էին ու դժվարությամբ էին ծառայում իրենց նպատակին: Այժմ արդեն ծառայությունը մատուցում ենք նորագույն սարքավորումներով: Վիրահատական բաժանմունքի համար ձեռք ենք բերել   ինտրաօպերացիոն ռենտգեն  սարքավորում, որի միջոցով  արդեն կատարում ենք բարդ վիրահատություններ: Ռենտգեն սարքավորումը թե՛ տրավմատոգոլոգիական, թե՛ այլ կարգի վիրահատությունների ժամանակ անսխալ կողմնորոշելու է վիրաբույժներին: Մի կողմից հեշտանում են վիրահատությունները, մյուս կողմից՝ դրանք կատարվում են ճշգրտորեն: Ձեռք ենք  բերել նաև վերջին սերնդի հեմոտոլոգիական    անալիզատոր, որն իրականացնում է արյան ընդհանուր քննություն՝  լեյկոֆորմուլայով։ Այն հնարավորություն կընձեռի՝ իրականացնելու նաև COVID-19 — ով  հիվանդների արյան ընդհանուր  քննությունը։Նորագույն սարքավորումների ձեռքբերման համար մեր տնտեսված միջոցներից ծախսել ենք 16 միլիոն դրամ: Բոլոր երեք սարքավորումներն էլ արդեն ծառայում են իրենց նպատակին»,-ներկայացրեց Աշոտ Կարապետյանը:

Մարզպետ Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ տեխնիկական վերազինումից հետո Գավառի բժշկական կենտրոնում էականորեն կբարելավվի բուժսպասարկումը, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին