5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116732.8 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց զորակոչային բժշկական հանձնաժողովների անդամների հետ
Այլ Լուրեր

Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց զորակոչային բժշկական հանձնաժողովների անդամների հետ

Փետրվարի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային  բժշկական հանձնաժողովների անդամների հետ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզպետը հանձնաժողովների անդամներին առաջարկեց՝    ներկայացնել այն խնդիրները, որոնք խոչընդոտներ  են   ստեղծում բուժզննության հետ կապված աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար:

Մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ զինկոմիսարիատից եւ զորակոչիկների  ծնողների կողմից  ներկայացվել են որոշակի դժգոհություններ՝ կապված հանձնաժողովների որոշ անդամների բացակայությունների, ուշացումների, ինչպես նաեւ զննումները հավուր պատշաճի չկատարելու հետ:  Զորակոչային բժշկական հանձնաժողովի անդամները նշեցին, որ որոշ բժիշկների բացակայությունների հիմնական պատճառը պայմանավորված է եղել առողջական վիճակով, իսկ ուշացումները հիմնականում կապված են զինկոմիսարիատի կողմից  ժամանակացույցի հստակ կանոնակարգման հետ: Հանձնաժողովների անդամները, մասնավորապես, նշեցին, որ հիմանական  խնդիրն առնչվում է  չկանոնակարգված ժամանակացույցի   հետ, որի պատճառով էլ ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքի մեջ գտնվող բժիշկները, ովքեր միաժամանակ ընդգրկված են զորակոչային բժշկական հանձնաժողովներում, ստիպված են լինում զինակոչիկների բուժզննման աշխատանքները սկսել որոշակի ուշացումներով՝ իրենց դիմած քաղաքացիներին սպասարկելուց հետո:

«Եթե մենք նախօրոք իրազեկված լինենք սահմանված ժամանակացույցի մասին, ապա կներկայանանք ճիշտ ժամանակին՝ քաղաքացիների սպասարկումը իրականացնելով բուժզննման աշխատանքներից հետո: Բայց երբ մեզ հրավիրում են այն ժամին, երբ զբաղված ենք լինում քաղաքացիների սպասարկմամբ, մանավանդ վիրահատությամբ ու այլ անհետաձգելի միջոցառումներով, ապա մեր ուշացումը բուժզննման աշխատանքներից դառնում է անխուսափելի»,-ներկայացրին բժիշկները:

Հանդիպման ավարտին  մարզպետը նշեց, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն մարզային զինկոմիսարիատի եւ առողջապահության նախարարության պատասխանատուների հետ, ու կարվի հնարավորը, որպեսզի հանձնաժողովների աշխատանքներն ընթանան անխափան, առանց թերացումների: Գնել Սանոսյանը միաժամանակ հորդորեց բժիշկներին՝ բուժզննման աշխատանքները տանել բացառապես օրենքի շրջանակներում եւ  առաջնորդվել միայն պարտքի  ու պատասխանատվության գիտակցումով:

Խոսրով Խլղաթյան

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եւ Գեղարքունիքի մարզպետը մասնակցեցին Գավառի թիվ 5 դպրոցի նախակրթարանի բացմանը

Նատա Հարությունյան

Գեղարքունիքի մարզպետը Մաքենիսում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Diana Amirkhanyan

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Շողակաթ եւ Ճամբարակ խոշորացված համայնքներ

admin1
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին