31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90108.8 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » Գեղարքունիքի մարզպետն այցելեց միասնական քննությունների մասնակիցներին
Այլ Լուրեր

Գեղարքունիքի մարզպետն այցելեց միասնական քննությունների մասնակիցներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գեղարքունիքի մարզում մեկնարկած միասնական քննությունների ընթացքը դիտարկելու նպատակով հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց համապատասխան դպրոցներ, որտեղ տարբեր   խմբերով  ընթանում էին քննությունները: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչեւ քննությունների մեկնարկը դիմորդների  շրջանում իրականացվել են ջերմաչափումներ, տարածքի ախտահանումներ   եւ արտակարգ դրությամբ պայմանավորված  այլ միջոցառումներ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը  քննական կենտրոնի ղեկավար Սասուն Մկրտումյանի ուղեկցությամբ քննասենյակներում  դիտարկել է  քննությունների ընթացքը:  Քննական կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ՝   94 դիմորդներ քննություն են հանձնել անգլերեն, 4 դիմորդ՝ գերմաներեն եւ 7 դիմորդ՝ ռուսաց լեզու առարկաներից: «Ոչ մի խոչընդոտ չառաջացավ, դիմորդները  սահմանված կարգով մուտք են գործել քննասենյակներ, եւ քննությունը սկսվել է: Քննական ընթացքին հետեւում են գնահատման եւ թեստավորման կենտրոնի լիազոր ներկայացուցիչները եւ կազմակերպիչները: Այս պահի դրության ոչ մի դիմորդի մոտ ջերմության խնդիր չի առաջացել, ներկայացուցիչները նույնպես ջերմաչափվել են, ամեն ինչ նորալ է: Մեր դիմորդներին մաղթում եմ հաջողություններ»,- ներկայացրել է Սասուն Մկրտումյանը:

Շրջայցից հետո իր տպավորություններն է ներկայացրել մարզպետ Գնել Սանոսյանը: «Շրջայցի ընթացքում ես եկա այն համոզման, որ բավականին լավ է կազմակերպված ամեն ինչ,  խրախուսելի է նաեւ այն փաստը, որ տեխնիկական որոշակի լուծումների ընթացքում ծնողները հնարավորություն ունեն տեսնելու, հետեւելու, թե ինչ է կատարվում դահլիճում: Կարեւոր է նաեւ այն, որ քննությունից հետո դիմորդները հնարավորություն ունեն   պատճենահանել իրենց աշխատանքները եւ տուն տանել: Հույս ունեմ, որ ստեղծված պայմաններում  մեր դիմորդները  կկարողանան հանգիստ շարադրել իրենց գիտելիքները: Բոլոր դիմորդներին մաղթում եմ հաջողություններ»,-  նշեց Գնել Սանոսյանը:

Նմանատիպ Հոդվածներ

«Սևանը հենց լողալու տեղ է»․ լողի ֆեդերացիայի նախագահի պատասխանը, թե ինչու Գեղարքունիքում չկա լողավազան

Սերինե

Գեղարքունիքում վատ որակի պատճառով չընդունված ճանապարհաշինական ծրագրերից 4-ի խնդիրները լուծված են

Սերինե

Տեսչական մարմինը Գեղարքունիքում դիտարկել է տրանսպորտն ու տաքսիները. կան արձանագրություններ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին