19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108188.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Գեղարքունիքում մեղրաքամն ընթանում է նկատելի ցածր արդյունքներով
Այլ Լուրեր

Գեղարքունիքում մեղրաքամն ընթանում է նկատելի ցածր արդյունքներով

Գեղարքունիքում օգոստոսի առաջին տասնօրյակում մեկնարկած մեղրաքամն ընթանում է բավականին ցածր արդյունքներով:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեց «Վարդենիսի տարածաշրջանի մեղվաբույծների եւ մեղվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Լյուբա Մանուկյանը, մեկ մեղվափեթակից այս տարի ստացվում է միջինը 5-6 կիլոգրամ մեղր, որը 3-4 անգամ պակաս է սպասված  բերքատվությունից: «Անչափ անբարենպաստ տարի է մեղվաբուծության ու մեղրի արտադրության համար: Գարնանային ցրտերը, ապա դրան հաջորդած չոր եղանակները խանգարեցին խոտաբույսերի ու ծաղիկների բնականոն աճին: Դաշտերում հազարավոր հեկտարների վրա բուսականությունը գրեթե չաճեց, հիմա տեսնում եք, թե որքան քիչ է անասնակերը, ինչ բարձր գնով է վաճառվում մեկ հակ խոտը: Այս պայմաններում մեղուն ավելի բերք չէր կարող ապահովել: Բացի այդ, ամառվա ընթացքում գիշերային ջերմաստիճանը անբավարար եղավ, որի պայմաններում՝՝ 15 եւ ավելի աստիճանի դեպքում, մեղուն կարողանա նեկտար արտադրել: Մեղրաքամը ուշ սկսվեց նույն վատ եղանակների պատճառով: Եթե մի քանի տարի առաջ այն սկսվում էր հուլիսից, և մեղվապահները հասցնում էին կրկնակի մեղրաքամ ապահովել, ապա այժմ հազիվ հասցնում են մեկ մեղրաքամ անել: Խանգարող հանգամանք եղավ նաեւ համավարակը, որի պատճառով շատ տնտեսություններ չկարողացան գարնանը իրենց մեղվաընտանիքները տեղափոխել Արցախ: Սակայն այս աննպաստ գործոնների կողքին նաեւ շատ դրական զարգացումներ են նկատվում. առաջին հերթին ուրախացնում է այն, որ շատ մարդիկ են հետաքրքրված մեղվաբուծությամբ զբաղվելու, եւ երկրորդ՝ այդ հետաքրքրվածների հիմնական մասը երիտասարդներ են, ինչն առավել շատ հույս է ներշնչում մեզ»,- նշեց Լյուբա Մանուկյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքն ունեցավ նոր կոմբայն

Անի Գրիգորյան

Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով իրականացվում է ճանապարհաշինական հերթական խոշոր ծրագիրը

Անի Գրիգորյան

«Սևանը հենց լողալու տեղ է»․ լողի ֆեդերացիայի նախագահի պատասխանը, թե ինչու Գեղարքունիքում չկա լողավազան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին