19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108208 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Գերմանացի բժիշկները կարծում են, որ Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը
Աշխարհ

Գերմանացի բժիշկները կարծում են, որ Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը

Գերմանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որի մասին այդքան շատ նախազգուշացնում Էին փորձագետներն, արդեն սկսվել Է: Այդ մասին հայտարարել Է գերմանացի բժիշկների Marburger Bund միավորման նախագահ Սուզաննե Յոնան օգոստոսի 4-ին Augsburger Allgemeine թերթում հրապարակված հարցազրույցում:

«Մենք արդեն ապրում ենք (վարակումների) աճի երկրորդ ալիքը»,- ասել Է Յոնան՝ նշելով, որ այն ավելի թույլ Է մարտ — ապրիլի առաջին ալիքի համեմատությամբ: Այնուամենայնիվ, նոր վարակումների թիվը հետեւողականորեն ավելանում Է, նշել Է միավորման ղեկավարը:

«Դրանով իսկ աճում Է այն բանի վտանգը, որ մենք բաց կթողնենք այն հաջողությունները, որոնք մինչ օրս ձեռք Էին բերվել Գերմանիայում»,- նախազգուշացրել Է փորձագետը:

Marburger Bund-ի նախագահը հավաստիացրել Է, որ Գերմանիայի կլինիկաները պատրաստված են կորոնավիրուսի երկրորդ ալիքին, քանի որ այն աճում Է աստիճանաբար: Համաճարակի սկզբից ի վեր Գերմանիայում օգոստոսի 4-ի դրությամբ վարակվել Է 211 281 մարդ: Նախորդ օրվա համեմատությամբ վարակման դեպքերի թիվն աճել Է 879-ով: Հիվադնության հետեւանքներից Գերմանիայում մինչ օրս մահացել Է 9 156 հիվանդ (գումարած 8), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Գերմանիան զգուշացրել է Թուրքիային զերծ մնալ Միջերկրածովյան սադրանքներից

Անի Գրիգորյան

Գերմանիան կոչ է անում հարգել մարդասիրական նպատակով կրակի դադարեցման պայմանավորվածությունները

Նատա Հարությունյան

Գերմանիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ զինադադար հաստատել

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին