19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108220.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Գերմանիայի բնակչուհուն կասկածել են հինգ երեխայի սպանության մեջ
Աշխարհ

Գերմանիայի բնակչուհուն կասկածել են հինգ երեխայի սպանության մեջ

Գերմանիայի ոստիկանությունը հինգ երեխայի մարմին Է գտել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի Զոլինգեն քաղաքի բնակարաններից մեկում: Այդ մասին հաղորդել Է n-TV հեռուստաալիքը:

Երկրամասի ներքին գործերի նախարար Հերբերտ Ռոյլի խոսքով՝  երեխաների մարմինները սեպտեմբերի 3-ի ցերեկը գտել Է տատիկը, որն ապրում Է ուրիշ քաղաքում:

Սպանվածների տան մոտ հավաքվել Էին շտապ օգնության եւ ոստիկանության մեքենաներ, դեպքի վայրը շրջափակված Է:

Ինչպես հայտնել Է Ռոյլը, զոհված երեխաների 27-ամյա մայրը փորձել Է կյանքին վերջ տալ Դյուսելդորֆի կայարանում՝ 11-ամյա որդու հետ միասին:

Կինը լուրջ վերքեր Է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, տղան չի տուժել: Ոստիկանության տվյալներով՝ զոհված եղբայրներն ու քույրերը եղել են մեկից մինչեւ ութ տարեկան: Ողջ մնացած տղան ուղարկվել Է ազգականների մոտ: Երեխաների զոհվելու մեջ գլխավոր կասկածյալը նրանց մայրն Է, որն ազգությամբ գերմանուհի Է: Տեղի ունեցածի պատճառները դեռ չեն պարզվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Գերմանիան զգուշացրել է Թուրքիային զերծ մնալ Միջերկրածովյան սադրանքներից

Անի Գրիգորյան

Գերմանիան կոչ է անում հարգել մարդասիրական նպատակով կրակի դադարեցման պայմանավորվածությունները

Նատա Հարությունյան

Գերմանիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ զինադադար հաստատել

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին