9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53331 By Google Analytics
Գլխավոր » Գերմանիայի Հանաու քաղաքում հրաձիգը ղեկավարվել Է աջ ծայրահեղական դրդապատճառներով
Աշխարհ

Գերմանիայի Հանաու քաղաքում հրաձիգը ղեկավարվել Է աջ ծայրահեղական դրդապատճառներով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Տղամարդը, որը, ենթադրաբար, կրակ Է բացել Գերմանիայի Հանաու քաղաքում, գործել Է՝ ղեկավարվելով աջ ծայրահեղական դրդապատճառներով: Փետրվարի 20-ին այդ մասին հայտնել Է Bild թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ։

Հրատարակության տեղեկատվությամբ՝ այդ եզրակացությանն են հանգել քննիչներն՝ ուսումնասիրելով գրավոր խոստովանության եւ տեսապարզաբանման բովանդակությունը, որը թողել Է կասկածյալը: Նրա ինքնությունը պարզված Է, թերթի տվյալներով՝ նա Գերմանիայի քաղաքացի Տոբիաս Ռ.-ն Է: Նրա գրառման մեջ ասվում Է, որ «որոշակի ժողովուրդներ, որոնց արտաքսումը Գերմանիայից այլեւս հնարավոր չի թվում, պետք Է ոչնչացվեն»: Հրաձիգի զոհ Է դարձել տասնմեկ մարդ, եւս մի քանիսը ծանր վերքեր են ստացել:

Հանցագործը կրակ Է բացել նարգիելի երկու բարերում, ինչից հետո նստել Է ավտոմեքանա, գնացել քաղաքի հրապարակներից մեկը եւ այնտեղ շարունակել կրակել: Ոստիկանությունը ժամանակավորապես ձերբակալել Է կասկածյալի հորը: Bild-ի տեղեկատվությամբ՝ հրաձիգի ավտոմոբիլում հայտնաբերվել Է ռազմամթերք:

Կասկածյալը որսորդական տոմս Է ունեցել: Գերմանիայում նարգիլեների բարերի սեփականատերերը սովորաբար ծագումով Ասիայի երկրներից են, ամենից առաջ Թուրքիայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին