30 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Գերմանիան ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը համարում Է հարված միջազգային համագործակցության համար
Աշխարհ

Գերմանիան ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը համարում Է հարված միջազգային համագործակցության համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ԱՄՆ-ի դուրս գալն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հարված Է միջազգային համագործակցության համակարգի համար, որի աշխատանքն առանձնապես կարեւոր Է կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Հուլիսի 8-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Մարտինա Ֆիտցը:

«Գերմնաիայի կառավարությունը գնահատում Է ԱՀԿ-ի աշխատանքը: Հենց այս ժամանակներում Է այն շատ կարեւոր: Մենք ԱՄՆ-ի դուրս գալը համարում ենք հարված միջազգային համագործակցության համար: Վարակի գլոբալ տարածումը ցույց Է տալիս, որ մեզ ավելի շատ, այլ ոչ թե ավելի քիչ միջազգային համագործակցություն Է անհրաժեշտ համավարկը հաղթահարելու համար»,- ընդգծել Է ԳԴՀ-ի կառավարության ներկայացուցիչը:

Հուլիսի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը լրարգողներին հայտնել Է, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին իրազեկել Է 2021 թվականի հուլիսի 6-ից ԱՀԿ-ից դուրս գալու մասին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 29-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է լիովին դադարեցնել հարաբերություններն ԱՀԿ-ի հետ, քանի որ վերջինիս ղեկավարությունը հրաժարվել Է բարեփոխումներ իրականացնելուց, որոնք պնդել Է Միացյալ Նահանգների վարչակազմը: Ըստ որում Թրամփը հերթական անգամ ԱՀԿ-ին մեղադրել Է, որ այն իբր հայտնվել Է Չինաստանի լիակատար վերահսկողության ներքո: Թրամփի վարկածով՝ ՉԺՀ-ի իշխանությունները եւ ԱՀԿ-ի ղեկավարությունը պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել նոր կորոնավիրուսի տարածման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Գերմանիայում գնաճը հուլիսին դանդաղել Է մինչեւ զրո

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ը Տայվանին հետախուզական անօդաչուներ կմատակարարի

Անի Գրիգորյան

ԱՀԿ-ում հայտարարել են կրծքի կաթի միջոցով մանկիկների՝ կորոնավիրուսով վարակման փոքր ռիսկի մասին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին