30 Նոյեմբերի, 2020
116832 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Գերմանիան զգուշացրել է Թուրքիային զերծ մնալ Միջերկրածովյան սադրանքներից
Աշխարհ

Գերմանիան զգուշացրել է Թուրքիային զերծ մնալ Միջերկրածովյան սադրանքներից

Թուրքիան պետք է զերծ մնա սադրանքներից արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում: Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝  Գերմանիայի համերաշխությունը հայտնելով ԵՄ գործընկերներ Կիպրոսին և Հունաստանին:

Բեռլինում Կիպրոս և Հունաստան թռիչքից առաջ նա ընդգծել է, որ Անկարան պետք է դադարեցնի սադրանքը, եթե կառավարությունը շահագրգիռ է բանակցություններում, ինչպես դա բազմիցս նշել է: Մաասը Թուրքիային կոչ է արել բաց լինել բանակցությունների համար և չվերսկսել գազի հետախուզական աշխատանքը՝ ծովային վիճելի տարածքներում:

Թուրքական Oruc Reis նավը հոկտեմբերի 12- 22-ը սեյսմիկ հետախուզության է մեկնել Արեւելյան Միջերկրածով՝ Հունաստանի կղզիներից ոչ հեռու: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը թուրքական հետախուզական նավի` հունական ջրեր ուղարկելն անվանել է լարվածության էսկալացիա և տարածաշրջանում անվտանգությանն ու խաղաղությանն  ուղղված ուղիղ վտանգ: Հունաստանը դիմել է Եվրամիությանը՝ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ օֆշորային հետախուզական իրավունքների հետ կապված:

Նմանատիպ Հոդվածներ

Ինչո՞ւ Հայաստանը չի արձագանքում «Կովկասի անվտանգության երաշխավոր» Էրդողանին

Սերինե

Հայկական կողմը վտանգավոր «ճնշում է դիտարկում» Թուրքիայի հայտարարությունները. Ինչ է թաքցնում Կրեմլը

Սերինե

Թուրքիան 10 ամսում կորցրել է զբոսաշրջիկների ավելի քան 70 տոկոսին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին