1 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116832 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Գերմանիան կոչ է անում հարգել մարդասիրական նպատակով կրակի դադարեցման պայմանավորվածությունները
Աշխարհ

Գերմանիան կոչ է անում հարգել մարդասիրական նպատակով կրակի դադարեցման պայմանավորվածությունները

Գերմանիան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը և կոչ է անում հետևել կրակի դադարեցման ռեժիմին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մարդասիրական նպատակով կրակի դադարեցման պայմանավորվածությունները և երկու կողմին կոչ է անում հարգել այն և խուսափել հետագա զոհերից»,- նշված է հայտարարության մեջ:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլպահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինումբովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Նախքան հումանիտար հրադադարի ուժի մեջ մտնելը, ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ էր ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: ՊԲ-ն իրականացրել է ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ:

Օրեր առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել էր, որ Հայաստանն ազդարարել է հրադադարի վերաբերյալ իր սկզբունքային պատրաստակամությունը, և «եթե Ադրբեջանն այս հարցում չգնա զիջումների, Եվրամիությունը պետք է ուժեղացնի իր ճնշումը Բաքվի վրա»։

Նմանատիպ Հոդվածներ

Գերմանիան ԿԽՄԿ-ին կհատկացնի ավելի քան 2 մլն դոլար՝ Լեռնային Ղարաբաղին օգնելու համար

Անի Գրիգորյան

Գերմանիան զգուշացրել է Թուրքիային զերծ մնալ Միջերկրածովյան սադրանքներից

Անի Գրիգորյան

Գերմանիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ զինադադար հաստատել

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին