20 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101472 By Google Analytics 28.09.2020
Գլխավոր » Գերմանիան ցուցաբերում է աջակցություն Հայաստանի բարեփոխումներին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Գլխավոր Նորություններ

Գերմանիան ցուցաբերում է աջակցություն Հայաստանի բարեփոխումներին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Բանակցություններից առաջ Անգելա Մերկելի հետ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես ենք գալիս հայտարարություններով։

Բանակցություններից առաջ Անգելա Մերկելի հետ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես ենք գալիս հայտարարություններով։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 13. Februar 2020

Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործընկերն է։ Այս մասին Գերմանիա կատարած այցի ժամանակ կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեծ ուրախությամբ եմ ուզում արձանագրել, որ իմ պաշտոնավորումից ի վեր մենք Անգելա Մերկելի հետ հանդիպում ենք 3-րդ անգամ։ Սա խոսուն փաստ է և վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ Գերմանիան Հայաստանի մտերիմ գործընկերն է, և մենք զգում ենք այդ ուժը զգացական ու գործնական առումով։ Գերմանիան հզոր կամուջ է, որը կապում է Հայասանը Եվրոպական միության հետ։ Մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, որոնք միավորում են երկու երկրները և հուսալի հենք են տարբեր ոլորտներում համագործակցելու համար։ Մենք այսօր կապված ենք փոխշահավետ համագործակցության համար։ Պատրաստ ենք անել հնարավորը դա առաջ մղելու համար»,- ասաց նա։

ՀՀ վարչապետի խոսքով՝ Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում աջակցություն բարեփոխումներին։ «Մենք երախտապարտ ենք Գերմանիային և ԵՄ-ին՝ բարոյական, ֆինանսական աջակցության համար։ Ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունների ևս մեկ ասպեկտ Գերմանիայի հետ հարաբերություններին։ 2018թ․-ից Հայաստանը անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի և Գերմանիան մեզ համար կարևոր մոդել է այս առումով, որտեղ հստակ կան հակակշիռների մեխանիզմներ, որտեղ ժողովրդավարությունը կասկածի տակ չէ և պատմականորեն անշրջելի է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ 

Նմանատիպ Հոդվածներ

Փաշինյանը հարցազրույց է տալիս «60 րոպե» հաղորդմանը

Նատա Հարությունյան

Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան

Նատա Հարությունյան

Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան Ադրբեջանին․ վարչապետ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին