14 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը
Այլ Լուրեր

ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը։

2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ էին վճարել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին:

Համավարակի պատճառով ՀՀ կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել էր բուհերի ընդունելության մեկ քննություն: Հետևաբար, մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ-Հայաստան բանկ ընկերության 16048356610700 հաշվեհամարին:

Բացի մեկ քննության համար մասնակցության գումարից, վճարված մյուս գումարը դիմորդները կարող են ստանալ ՎՏԲ բանկի բոլոր մասնաճյուղերից՝ պարտադիր ներկայացնելով ծննդյան վկայականը և անձնագիրը /կամ ID քարտը/: Ժամկետների մասին կհայտարարվի առաջիկայում:

Բանկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում ամենաշատ մասնաճյուղեր ունենալու հանգամանքով:
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն, հեռ.՝ 01057-63-37, էլփոստ՝ info@atc.am :

Նմանատիպ Հոդվածներ

ԳԹԿ-ն քննության արդյունքները չի կարողանում ուղարկել դիմորդներին, հրապարակել dimord.am-ում

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին