3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116988.8 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Գինցբուրգը պատմել է, թե ինչպես են տանում «Սպուտնիկ V» պատվաստանյութ ստացողները
Աշխարհ

Գինցբուրգը պատմել է, թե ինչպես են տանում «Սպուտնիկ V» պատվաստանյութ ստացողները

«Սպուտնիկ V» պատվաստանյութն առանց կողմնակի ազդեցությունների Է տանում պատվաստում ստացողների 85 տոկոսը: Այդ մասին հայտնել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:

«Կողմնակի ազդեցություններ են դիտվում պատվաստում ստացածների մոտավորապես 15 տոկոսի մոտ: Այսինքն՝ ինչպես դժվար չԷ հասկանալ, պատվաստվածների 85 տոկոսը, համապատասխանաբար, այս պատվաստանյութը տանում Է առանց որեւԷ կողմնակի ազդեցության եւ իրենց համար առանց որեւԷ անհարմարության»,-պատմել Է Գինցբուրգը «Ռոսիա 24»-ի եթերում:

Գամալեյայի կենտրոնի պատվաստանյութից հնարավոր կողմնակի ազդեցությունների թվում մասնագետը նշել Է ջերմության բարձրացումը մինչեւ 38 աստիճան, երբեմն՝ գլխացավը, մկանների բութ ցավը եւ կարմրությունը պատրաստուկի ներարկման տեղում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին