3 C
Yerevan
31 Մարտի, 2020
51174 By Google Analytics
Գլխավոր » Գիտակրթական միջազգային կենտրոնը լիովին պատրաստ է իրականացնել հեռավար ուսուցում
Գիտակրթական

Գիտակրթական միջազգային կենտրոնը լիովին պատրաստ է իրականացնել հեռավար ուսուցում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն ունի համապատասխան հնարավորությունները հեռավար ուսուցում իրականացնելու համար:

Կենտրոնում ներդրված է տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ, առցանց գիտաժողովի դահլիճը վերազինված է Polycom HDX համակարգով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել հեռավար դասախոսություններ, գիտական կոնֆերանսներ և այլ միջոցառումներ:

Առցանց դասախոսությունները կազմակերպվում են տեսակոնֆերանսների համար նախատեսված հատուկ ծրագրով, որը ինտեգրված է հեռավար հարթակում, ԳԿՄԿ մասնագետները վերապատրաստվել են արտասահմանյան գործընկեր հեղինակավոր բուհերում, կազմվել է ուսանողակենտրոն ուսումնական ծրագրերի ցանկ, ձեռք է բերվել համապատասխան նորագույն մասնագիտական գրականություն, ընտրված ծրագրերը և հարակից նյութերը տեղադրվել են ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում, հայերեն է թարգմանվել «ՄՈՒԴԼ» հեռավար ուսուցման հարթակը, պատրաստվել են դասախոսների և ուսանողների հայալեզու ուղեցույցներ:

Նմանատիպ Հոդվածներ

Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարումն «անընդունելի է». «ՀԺ»

Սերինե

Գիտությունների ազգային ակադեմիան կլուծարվի, նիստը չի կայացել. «Ժամանակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին