22 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
101011.2 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Գիտակցում են՝ «ոչ»-ի ճամբարի ստեղծմամբ, նույն վայրկյանին կկնքեն իրենց քաղաքական մահկանացուն․ Նազելի Բաղդասարյան
Գլխավոր Նորություններ

Գիտակցում են՝ «ոչ»-ի ճամբարի ստեղծմամբ, նույն վայրկյանին կկնքեն իրենց քաղաքական մահկանացուն․ Նազելի Բաղդասարյան

«Անկախ հանգամանքից, թե ինչ խմորումներ են գնում այս պահին «ոչ»-ի ճամբարում, իսկ այդ խմորումները ակնհայտ են, ես հասկանում եմ, որ այն քաղաքական ուժը, կամ այն անձիք, ովքեր փորձում են մուտք գործել քաղաքականություն, եթե իրենք ստանձնեն «ոչ»-ի ճամբարի գլխավորումը, իրենց քաղաքական մահկանացուն կկնքեն նույն վայրկյանին»,- New Armenia – ի նորմա՞լ եք համարում, որ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ «ոչ»-ի ճամբար չի ձևավորվում, հարցին ի պատասխան ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Պատգամավորի համոզմամբ՝ սա է պատճառը, որ բոլորը խուսափում են ստանձնել «ոչ»-ի շտաբի գլխավորումը։

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում փաստին, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կոչ է անում չստեղծել «ոչ»-ի շտաբ, պատգամավորն ասաց,որ դա քաղաքական զգուշավորություն է․«շատ լավ հիշում եմ պարոն Մարուքյանի ելույթը և տրամադրվածությունը՝ սահմանադրական փոփոխությունների օրը, հստակ մատնանշվում էր, որ ԼՀԿ-ն մտնելու է այս քաղաքական պրոցեսի մեջ։ Կարծում եմ, որ կուսակցության շրջանակներում ինչ-որ որոշում են կայացրել և հասկացել, որ սա այլ տրամաբանություն չի կարող ունենալ և սա ժողովրդի կողմից կընկալվի իբրև հակաժողովրդական քայլ»։

Այն, որ այս գործընթացը, իրավական առումով, որոշակի ընթացակարգերի խախտումներով ուղեկցվել է, Բաղդասարյանը համակարծիք է, բայց ամբողջովին որակել հակասահմանադրակն՝ պատգամավորը համաձայն չէ․ «մերկապարանոց հայտարարությունների փոխարեն այն ուժերը, որոնք պնդում են, որ հակասահմանդրական է, թող դիմեն ՍԴ»։

Բաղդասարյանն ընդգծեց, որ խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ, որ իրենք գտել են՝ այլ անհրաժեշտ լուծումը, դիտարկմանը՝ ո՞րը կլիներ լավագույնը, պատգամավորն արձագանքեց․ «լավագույն լուծումը այն կլիներ, որ 2015թվականին չունենայինք այդ խայտառակ սահմանադրությունը, որը ՍԴ-ին կտար անսպառ լիազորություններ»։

Պատգամավորն ընդգծեց, որ իշխանությունը իր առաջ խնդիր չի դրել ունենալ, այսպես կոչված, գրպանային  Սահմանադրական դատարան, նաև թյուր է կարծիքը, որ միակ նպատակն է ազատվել Հրայր Թովմասյանից․«Եթե մենք ուզենայինք միայն Հրայր Թովմասյանին գահընկեց անել, հավատացեք, որ շատ ավելի կարճ և հեշտ եղանակ կար։ Այստեղ խոսքը իրավական եղանակի շրջանցմամբ այդ սահմանադրական մարմնի ձևավորման խնդիրն է»,- իսկ ո՞րն է այդ կարճ ու հեշտ եղանակը,-«պարզապես կիրառելով իրավական եղանակը, որևէ երկրում դուք չեք տեսնի, որ Սահմանադրական դատարանի ղեկլավարը այդքան երկար պաշտոնավարեր և գլխավոր մոտեցումը, որը ժամանակին անգամ Վենետիկի հանձնաժողովն է առաջարկել, ՍԴ-ի նախագահը պետք է ընտրվի դատավորների կազմից և ոչ թե պետք է ընտրի Ազգային ժողովը, զուտ իրավական այս եղանակով կարող էինք այդ խնդիրը լուծել, եթե մեր նպատակը լիներ միայն այն, որ Հրայր Թովմասյանը պետք է չլիներ ՍԴ նախագահ»,- եզրափակեց իշխանական պատգամավորը։

Նմանատիպ Հոդվածներ

Դեռ փետրվարին ձվի շուկայում խնդիր կար, և ՏՄՊՊՀ-ն վարույթ իրականացրեց, բայց շարունակաբար բողոքներ ստանում ենք. Նազելի Բաղդասարյան

Սերինե

Ինչ է նշանակում՝ նախագահը չի ստորագրում «ՍԴ մասին» օրենքը. պարզաբանում է պատգամավորը. «ՀԺ»

Սերինե

«Չեմ կարծում, որ Կառավարությունը արտակարգ դրություն կհայտարարի». Նազելի Բաղդասարյանը ինքնամեկուսացվել է

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին