25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Գիտնականները պարզել են, որ դիմակ կրելը կարող է 80 տոկոսով նվազեցնել կորոնավիրուսով վարկման սպառնալիքը
Այլ Լուրեր

Գիտնականները պարզել են, որ դիմակ կրելը կարող է 80 տոկոսով նվազեցնել կորոնավիրուսով վարկման սպառնալիքը

Վիրաբուժական դիմակները թույլ են տալիս որոշ դեպքերում նույնիսկ 80 տոկոսով նվազեցնել օրգանիզմում կորոնավիրուսի հայտնվելու սպառնալիքը, սակայն վտանգը մինչեւ վերջ չեն վերացնում: Դա ցույց Է տվել եզակի գիտափորձը, որը կատարվել Է Տոկիոյի համալսարանին կից Բժշկական ինստիտուտում, հոկտեմբերի 22-ին հաղորդել Է Ճապոնիայի NHK հեռուստաալիքը:

Մասնագետները մեկուսացված տարածությունում 50 սանտիմետր հեռավորությամբ տեղադրել են մանեկենների գլուխներ՝ տվիչներով: Նրանցից մեկը շնչել Է շրջապատող օդը, իսկ երկրորդը հազ նմանակելով՝ կորոնավիրուս Է արտանետել թքի հետ:

Կորոնավիրուսի կլանումը շնչող գլխի կողմից 17 տոկոսով կրճատվել Է կտորից դիմակի դեպքում եւ 47 տոկոսով՝ սովորական բժշկական եռաշերտ դիմակի կիրառման դեպքում: N95 տիպի մասնագիտացված շնչադիմակը կորոնավիրուսի կլանումը կրճատել Է 79 տոկոսով:

Իսկ եթե կտորից կամ բժշկական դիմակը հագցվել Է կորոնավիրուս արտանետող գլխին, ապա առանց դիմակի շնչող գլխի կողմից կլանումը նվազել Է ավելի քան 70 տոկոսով:

Բբժշկական դիմակների կիրառումը երկու մանեկենների վրա օրգանիզմում վիրուսների կլանվող քանակությունը կրճատել Է 80 տոկոսով, սակայն լիովին չի վերացրել վարակման սպառնալիքը: Կորոնավիրուսի կիրառմամբ այսպիսի գիտափորձ կատարվել Է առաջին ագամ, լրագրողներին պատմել Է հետազոտողների խմբի ղեկավար պրոֆեսոր Յոսիհիրո Կավաոկան:

«Մեր փորձերը ցույց տվեցին,- նշել Է նա,- որ համավարակի շրջանում դիմակ կրելը շատ կարեւոր Է, սակայն պետք չԷ չափազանց հավատալ դրանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին