4.3 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Գլխավոր դատախազը ցավակցական խոսք է հղել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
Այլ Լուրեր

Գլխավոր դատախազը ցավակցական խոսք է հղել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

«Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացա Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան մասին։ Պետական ծառայության իրեն վստահված բոլոր ոլորտներում Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ, մշտապես իր ստանձնած պարտականությունների հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով առաջնորդվող պաշտոնյա, պետական ծառայող և սպա։ Անձամբ իմ և դատախազության ողջ անձնակազմի անունից այս ցավալի կորստի առթիվ վշտակցությունս եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին՝ թեև իրականում դժվար է գտնել սփոփանքի խոսքեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։

Արթուր Դավթյանը նշել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունն օրենքով վերապահված իր ողջ գործիքակազմով ապահովելու է տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը, լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննությամբ բոլոր վարկածների մանրակրկիտ ստուգումը և վերջնական իրավական գնահատական տալը։ Միաժամանակ դատախազությունը հետամուտ է լինելու նախաքննության ողջ գործընթացի հնարավորինս թափանցիկության և հանրային իրազեկման ապահովմանը։

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ գլխավոր դատախազը Գյումրիում ամփոփել է Շիրակի մարզի դատախազության 2019- ի աշխատանքի արդյունքները

Աշխեն

Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու գործում ընտանիքի անդամները պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ․ վարչապետ

Աշխեն

Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար.վարչապետի աշխատակազմ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին