6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Գլխավոր դատախազությունը արձագանքել է ադրբեջանցիների կողմից ՊԲ զինծառայողի մարմինը խոշտանգելու լուսանկարների տարածման փաստին
Այլ Լուրեր

Գլխավոր դատախազությունը արձագանքել է ադրբեջանցիների կողմից ՊԲ զինծառայողի մարմինը խոշտանգելու լուսանկարների տարածման փաստին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից առանձնակի դաժանությամբ, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով, ենթադրաբար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողի մարմինն անմարդկային խոշտանգման ենթարկելու, անարգելու պատկերներով:

Լուսանկարներն ուղարկվել են նախաքննական մարմնին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»:

Նմանատիպ Հոդվածներ

ՊԲ-ն զինծառայողների հերոսությունների դրվագներ է ներկայացրել Արցախի առաջնագծից

Նատա Հարությունյան

Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող

Նատա Հարությունյան

Մարտերի ընթացքում հակառակորդը կորցրել է ավելի քան 500 զինծառայող

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին