21 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 31.05.2020
Գլխավոր » Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» արդարացումը
Այլ Լուրեր

Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» արդարացումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գլխավոր դատախազությունն առաջիկա օրերին կդիմի Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանի արդարացման դատավճռի դեմ: Այս մասին NewArmenia.am-ի հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ այժմ մշակվում է բողոքը՝ դատարան ներկայացնելու համար:

«Ստացել ենք դատարանի որոշումը, առաջիկայում վերաքննիչ բողոք կներկայացվի»,-ասաց նա: Մայիսի 14-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին:

Գործը քննում էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը։ Արթուր Ասատրյանն, ըստ մեղադրանքի, 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի և Արկադի Քոչինյանի առևանգումը, որը զուգորդվել է վերջին երկու անձանց առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:

Վերը նշված անձինք Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող սպանության նախապատրաստման գործով անցնող ամբաստանյալներն են: Մեղադրող դատախազն Արթուր Ասատրյանի համար 5 տարի ժամկետով ազատազրկում էր պահանջել։ Ասատրյանը կալանքից ազատվել է 50 մլն դրամ գրավի դիմաց:

Մ.Խ.

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին